47-ամյա տղամարդը էքսկավատորով ավերել է վարչական շենքը
ОБЩЕСТВОՉինաստանի Սիան քաղաքում տղամարդը էքսկավատորով մխրճվել է կառավարական շենքի տարածք՝ վնասելով դրա մուտքն ու համալիրի մի քանի հատվածներ։ Այս մասին հայտնում է NDTV-ն։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ տղամարդը էքսկավատորով քանդել է շենքի գլխավոր մուտքը, ինչպես նաև վնասել համալիրի ևս վեց հատված։ Նրա գործողությունները շարունակվել են մոտ մեկ ժամ։
Դեպքի պատճառով շենքը տարհանվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է 47-ամյա կասկածյալին։
Նախնական տեղեկություններով՝ տուժածների մասին հաղորդումներ չկան։ Միջադեպի դրդապատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Past.am-ը կհետևի դեպքի հետագա զարգացումներին։
1
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян
5
Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике



