Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը
КУЛЬТУРАՖիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան (ՖԱՀՖ) և Գագիկ Ծառուկյան Հիմնադրամը սկսում են միջազգային գործունեության նոր փուլ՝ նպատակ ունենալով ամրապնդել հայկական կինոյի ներկայությունը միջազգային կինոարդյունաբերության մեջ, ընդլայնել համատեղ արտադրության հեռանկարները և նոր համագործակցային կապեր հաստատել միջազգային կինոհարթակների ու մասնագիտական կառույցների հետ։
․
Որպես այս նոր փուլի մեկնարկ՝ ՖԱՀՖ-ն առաջին անգամ կներկայանա Կահիրեի 47-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող Cairo Industry Days-ում՝ սեփական տաղավարով, ինչպես նաև հանդես կգա Cairo Film Connection ծրագրի հովանավորների կազմում։
• ՖԱՀՖ-ը Կահիրեի 47-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում
ՖԱՀՖ-ի պատվիրակությունը Կահիրեում կլինի նոյեմբերի 15–20-ը։ Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12:00–13:00-ին, Cairo Film Market-ի հարթակում տեղի կունենա Ֆեդերացիայի պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում կներկայացվեն ՖԱՀՖ-ի առաքելությունը, միջազգային ծրագրերը, արտադրության փուլում գտնվող «ՎԵՐԱ» և «ՓԱՇԱ․ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅԸ» լիամետրաժ միջազգային կինոնախագծերը, CINEMA ALLIANCE նախաձեռնությունը և «ՈՍԿԵ ՎԱՐԴ» մրցանակը։
• Միջազգային համատեղ կինոնախագծեր
ՖԱՀՖ-ի շնորհանդեսի առաջին հատվածը նվիրված կլինի Ֆեդերացիայի հովանու ներքո իրականացվող միջազգային կինոնախագծերին։ Կահիրեում ներկա կինոարդյունաբերության մասնագետներին կներկայացվեն ֆինանսավորման եզրափակիչ փուլում գտնվող «ՎԵՐԱ» և առաջին անգամ՝ «ՓԱՇԱ․ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅԸ» լիամետրաժ կինոնախագծերը։
• CINEMA ALLIANCE – մեկ մուտքի հնարավորություն դեպի Հայաստան
Շարունակելով միջազգային կինոհարթակներում Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի ներկայացման ուղղությամբ իր աշխատանքը՝ ՖԱՀՖ-ը կներկայացնի նաև Հայաստանի նկարահանման վայրերը և իր հավակնոտ կառուցվածքային նախաձեռնությունը՝ CINEMA ALLIANCE-ը։CINEMA ALLIANCE-ը հայկական ընկերությունների համախմբված ցանց է՝ զբոսաշրջային գործակալություններից մինչև հետարտադրական ծառայություններ մատուցող ստուդիաներ։ Այն նպատակ ունի միջազգային կինոխմբերին առաջարկել Հայաստանի արտադրական էկոհամակարգ մուտք գործելու միասնական հարթակ՝ ապահովելով անհրաժեշտ ծառայությունների և մասնագիտական ներուժի հասանելիությունը մեկ կետից։
• «ՈՍԿԵ ՎԱՐԴ» մրցանակի առաջին հանձնումը՝ Cairo Film Connection-ում
Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան՝ իր գլխավոր գործընկեր Գագիկ Ծառուկյան Հիմնադրամի հետ համատեղ, հիմնել է «ՈՍԿԵ ՎԱՐԴ» ամենամյա միջազգային կինոմրցանակը։ Մրցանակի նպատակն է խթանել կին ռեժիսորների ստեղծագործական նախաձեռնությունները և նպաստել նրանց հեղինակային լիամետրաժ ֆիլմերի նախագծերի զարգացմանն ու առաջխաղացմանը։
«ՈՍԿԵ ՎԱՐԴ» մրցանակի առաջին դափնեկիրը կընտրվի Cairo Film Connection-ի 12-րդ թողարկման շրջանակում ներկայացված կին ռեժիսորների նախագծերից։ Մրցանակի հանձնումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ Cairo Film Connection Awards Ceremony-ի ընթացքում, որը կազմակերպվում է Cairo Industry Days-ի շրջանակում՝ կինոփառատոնի նախագահի, միջազգային պատվիրակների, գործընկերների, հովանավորների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այսպիսով, Կահիրեն կդառնա «ՈՍԿԵ ՎԱՐԴ» միջազգային մրցանակի առաջին հանձնման հարթակը՝ սկիզբ դնելով դրա ամենամյա միջազգային գործունեությանը։ Մրցանակի միջազգային շնորհանդեսը նախատեսվում է 2027 թվականին՝ Կաննի կինոշուկայի ընթացքում։
«ՈՍԿԵ ՎԱՐԴ» մրցանակը ներառում է բրոնզաձույլ վարդի արձանիկ և դրամական պարգև։ Արձանիկի հեղինակն է հայ վարպետ, EVANI բրենդի հիմնադիր Արման Պողոսյանը։
• Ֆեդերացիայի միջազգային ներկայության ընդլայնում
Կահիրեի կինոշուկայում սեփական տաղավարով ներկայանալը, միջազգային մրցանակի հիմնադրումը և նոր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցության համաձայնագրերի ձևավորումը Ֆեդերացիայի ռազմավարության մաս են կազմում։ Այս ռազմավարության կարևոր քայլերից է Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի և Cairo Film Connection-ի միջև համագործակցության հուշագիրը, որի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռևս Վենետիկում և այժմ գտնվում են ավարտական փուլում։ Հուշագիրը նախատեսում է առաջիկա տարիներին երկու կառույցների համագործակցության զարգացում՝ հայկական կինոնախագծերի միջազգային առաջխաղացման, Կահիրեում դրանց ներկայացման, համարտադրողների և ֆինանսավորման աղբյուրների ներգրավման, ինչպես նաև միջազգային մասնագիտական կապերի ընդլայնման ուղղություններով։ Այս համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել հայկական կինոնախագծերի համար և նպաստել Հայաստանի՝ որպես ստեղծագործական ու արտադրական համագործակցության գրավիչ կենտրոնի միջազգային ճանաչմանը։
ՖԱՀՖ-ը Կահիրեում կներկայացնեն Ֆեդերացիայի խորհրդի նախագահ Հովհաննես Գալստյանը, ԱՄՆ-ում ՖԱՀՖ-ի դեսպան Նորա Արմանին և ՖԱՀՖ-ի միջազգային կապերի պատասխանատու Անի Գալստյանը։
1
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян
5
Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике



