Մեն կուն շունը կծել և քերծել է երկու երեխայի
ОБЩЕСТВОՌուսաստանի Սարատովի մարզում Մեն կուն ցեղատեսակի կատուն հարձակվել է երկու երեխայի վրա՝ նրանց պատճառելով բազմաթիվ վնասվածքներ։ Տուժած երեխաները հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում են Բալակովոյի քաղաքային կլինիկական հիվանդանոցից։
Բժշկական հաստատության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում։ Կատուն կծել և ճանկռել է երեխաներին՝ վնասվածքներ հասցնելով նրանց դեմքին, գլխին և ձեռքերին։ Երեխաները ստացել են բազմաթիվ խայթոցներ և խորը քերծվածքներ։
Բժիշկները մշակել են վերքերը և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել՝ միաժամանակ կատարելով անհետաձգելի պատվաստումներ։
Մարզի առողջապահության նախարարությունը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ երեխաները Բալակովոյի հիվանդանոցում են և գտնվում են բավարար վիճակում։ Նրանք շարունակում են ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն, ինչպես նաև պատվաստվում են կատաղության դեմ։
Past.am-ը կհետևի միջադեպի հետագա զարգացումներին։



