Վաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Ջարեդ Քուշների ու Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի առավոտյան, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Առավոտյան», — ասել է Ուշակովը՝ պատասխանելով այն հարցին, թե հինգշաբթի օրը երբ է կայանալու Պուտինի, Ուիթքոֆի և Քուշների հանդիպումը։
Չորեքշաբթի օրը Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ երկօրյա բանակցությունները։ Բանակցություններից հետո Քուշները հայտարարել է, որ ինքն ու Ուիթքոֆը կմեկնեն Ռուսաստան՝ հանդիպելու Ռուսաստանի ղեկավարի հետ։
Նա նաև հավելել է, որ Մոսկվա կատարելիք այցից հետո ինքն ու Ուիթքոֆը կուղևորվեն Դուբլին՝ հանդիպելու Վլադիմիր Զելենսկու հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
4
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян
5
Ucom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве



