Ереван, 12.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դրսևորում է քաղաքական աճպարարության իր հմտությունը։ Հանրությանը «բեմից» ցույց են տալիս ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և հավաստիացնում, թե որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Մինչդեռ վարագույրի հետևում կնքվում է մի համաձայնագիր, որով ամերիկյան ընկերությունը, ունենալով 74 տոկոս բաժնեմաս, 49 տարով բացառիկ իրավունքներ է ստանում Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական ենթակառուցվածքը զարգացնելու և շահագործելու համար, ինչը հայ ժողովրդին մատուցվում է որպես Հայաստանի բացառիկ հաղթանակ։

Երևանում տարիներ շարունակ նույն խոսքն են կրկնում՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, բացվելու են տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք գործելու են Հայաստանի լիակատար ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Բաքվում ու Անկարայում, ըստ երևույթին, չեն լսում այս պաշտոնական բացատրությունները կամ պարզապես հարկ չեն համարում դրանց հետ հաշվի նստել։

Այնտեղ նախագծի մասին խոսում են առանց ավելորդ ձևականությունների՝ այն անվանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք», քննարկում են երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցության հեռանկարները, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը, Թուրքիայի՝ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ անխոչընդոտ կապվելու հնարավորությունը։ Պարզվում է՝ խնդիրը աշխարհագրությունը չէ, այլ քաղաքական բառապաշարը, ընդ որում, Բաքվի և Անկարայի բառապաշարը շատ ավելի անկեղծ է, քան երևանյան պաշտոնական ճառերը։

2022 թվականի սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարեց, թե Հայաստանի տարածքով միջանցք չկա և չի կարող լինել։ 2023 թվականի հուլիսի 25-ին նա կրկին պնդեց, որ տրանսպորտային հաղորդակցությունները պետք է գործեն պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների պահպանմամբ։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում էր, թե միջանցք չի լինելու, ճանապարհներ են բացվում, իսկ հաջորդ օրը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե Թրամփի ուղու նախագծում միջանցքային տրամաբանություն լինել չի կարող։ 2025 թվականի սեպտեմբերի 30-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը Deutsche Welle-ին տված հարցազրույցում պաշտոնական դիրքորոշումը ձևակերպեց առավել քան հստակ՝ նշելով, որ սա միջանցք չէ, այլ TRIPP, միաժամանակ տեղեկացնելով, որ երթուղու հայկական հատվածը կառավարելու է հայամերիկյան կոնսորցիումը, որն առանձին աշխատանքների կատարման համար կարող է ներգրավել այլ ընկերությունների։ 2026 թվականի մայիսի 27-ին Փաշինյանը կրկին հայտարարեց, թե «միջանցքի թեմա չկա և երբեք չի եղել»՝ հակառակ տեսակետն ունեցողներին մեղադրելով օտարերկրյա հատուկ ծառայությունների շահերից գործելու մեջ։

Այսպիսով, Հայաստանի կառավարությունը համառորեն հերքում է այն, ինչ հարևան պետությունները նույնպիսի համառությամբ ներկայացնում են որպես իրենց ռազմավարական ծրագրի մաս։ 2026 թվականի հոկտեմբերի 30-ին Անկարայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության XIII գագաթնաժողովում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» իրականացման, Միջին միջանցքի զարգացման և տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման մասին։ Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դիմելով Ադրբեջանի երկրորդ միջազգային ներդրումային համաժողովի մասնակիցներին, ուղղակիորեն նույնացրեց ձևավորվող «Զանգեզուրի միջանցքը» TRIPP-ի հետ՝ հայտարարելով, որ ձևավորվող միջանցքը, որը հայտնի է նաև TRIPP անվամբ, ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի։ Օգոստոսի 11-ին Ալիևը, ծանոթանալով Նախիջևանի երկաթուղային ենթակառուցվածքներին, տեղեկացրեց «Զանգեզուրի միջանցքի» հատվածներում ընթացող շինարարական աշխատանքների մասին, որտեղ երկաթուղին տարեկան կկարողանա փոխադրել մինչև 15 միլիոն տոննա բեռ։ Բաքուն նախատեսում է զարգացնել նաև նախագծի էներգետիկ բաղադրիչը. էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ մտադիր են «Զանգեզուրի միջանցքով» Նախիջևանը միացնել Ադրբեջանի միասնական էլեկտրաէներգետիկ համակարգին՝ միաժամանակ կառուցելով Թուրքիայի հետ կապող նոր էլեկտրահաղորդման գիծ։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը CNN Turk-ին տված հարցազրույցում ընդգծեց, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով։ Նույնքան խոսուն էր Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նախիջևանում՝ Ասիփ Քայան, ով 2026 թվականի օգոստոսի 29-ին հայտարարեց, թե հույս ունի մոտ ապագայում ականատես լինել այդ պատմական իրադարձությանը։ Սակայն ամենաանկեղծը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էր, ով 2026 թվականի հունվարի 15-ին հայտարարեց, որ Անկարան ցանկանում է «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը՝ Ադրբեջանի ցանկություններին համապատասխան, ապա վերջ դրեց դիվանագիտական բառախաղին՝ ասելով. «Նրանք դա TRIPP են անվանում, մենք՝ Զանգեզուրի միջանցք»։ Ֆիդանը նաև բացատրեց երթուղու նշանակությունը՝ Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքին կապելու և Թուրքիային Միջին միջանցքով դեպի թյուրքական աշխարհ ու Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու տեսանկյունից։

Ինչպես իր վերլուծական հոդվածում նշում է armtribunal.com-ի սյունակագիրը, Բաքվի ու Անկարայի համար TRIPP-ը հենց «Զանգեզուրի միջանցքն» է՝ ռազմավարական երթուղի, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի, Թուրքիան՝ Ադրբեջանի, իսկ վերջինիս միջոցով՝ Կենտրոնական Ասիայի հետ։ Եթե մի կողմ դնենք դիվանագիտական փաթեթավորումն ու պաշտոնական ճառերը, միջանցքի ռազմավարական նշանակությունը միանգամայն պարզ է. Ադրբեջանը ստանում է ուղիղ և անխոչընդոտ հաղորդակցություն Նախիջևանի հետ, Թուրքիան՝ Իրանի ու Ռուսաստանի տարածքները շրջանցելով դեպի Կենտրոնական Ասիա դուրս գալու հնարավորություն, Վաշինգտոնը՝ տարանցիկ ուղիների նկատմամբ ազդեցության լծակներ, իսկ Հայաստանին, շրջանակային համաձայնագրով, փաստորեն վերապահվում է այդ ամենին հետևողի դերը՝ սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանության ձևական ճանաչման պայմաններում։

TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության շրջանակային համաձայնագիրը հրապարակվել է 2026 թվականի մայիսի 26-ին. Մարկո Ռուբիոն այն ստորագրել է հունիսի 1-ին, Արարատ Միրզոյանը՝ հունիսի 4-ին։ Փաստաթղթի 8-րդ հոդվածը նախատեսում է, որ սահմանային անցակետերում քաղաքացիների և փոխադրողների անմիջական սպասարկումը կարող են իրականացնել մասնավոր օպերատորները, մինչդեռ Հայաստանի պետական մարմինները կպահպանեն սահմանային ու մաքսային վերահսկողության իրենց լիազորությունները։ Ստացվում է մի համակարգ, որտեղ մասնավոր օպերատորն է դիմավորում ու սպասարկում սահմանը հատողին, իսկ պետական մարմինները մնում են հետին պլանում։ Սակայն սահմանն այն տեղն է, որտեղ պետական ինքնիշխանությունը դառնում է շոշափելի, և սպասարկումը մասնավոր օպերատորին հանձնելը նշանակում է Հայաստանի պետական ներկայության և վերահսկողության էական սահմանափակում իր իսկ տարածքում։

Այստեղ արդեն միանգամայն տեղին է հարցնել՝ ինչո՞ւ հայ ժողովուրդը պետք է հավատա Հայաստանի իշխանությունների հավաստիացումներին։ 2018 թվականից ի վեր տրված խոստումների դիմաց Հայաստանը ստացել է ազգային աղետ, Արցախի կորուստ, ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանում և հազարավոր ընտանիքների խորտակված ճակատագրեր։ 2020 թվականի պատերազմի օրերին ևս հայ հասարակությանը համոզում էին, թե իրավիճակը վերահսկելի է, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ էր։ Այժմ նույն քաղաքական գործելակերպը կիրառվում է TRIPP-ի շուրջ. հայ ժողովրդին կրկին հանգստացնում են հավաստիացումներով, թե միջանցք չկա ու չի լինելու, մինչդեռ Բաքուն և Անկարան բացահայտ քննարկում են դրա կառուցումն ու ռազմավարական նշանակությունը։ Հայ հասարակությունը պետք է վերջապես սթափվի, քանի որ TRIPP-ի շուրջ ինքնախաբեության և սխալի գինն այս անգամ կարող է անդառնալի լինել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы