ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»
ЛАЙФ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր, Չինաստան՝ Սուն ՅաթՍենի ծննդյան օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1895– Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի են ունեցել հայ բնակչության զանգվածային ջարդեր:
1895– ծնվել է կինոյի և թատրոնի մեծագույն դերասան Հրաչյա Ներսիսյանը:
1899 – ծնվել է հայազգի մանրէաբան և կենսաքիմիկոս Հովհաննես Հեքելեկյանը:
1920 – Հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը գրավել են Ագին կայարանը և միաժամանակ հարված հասցրել Իգդիր քաղաքի շրջանում, իսկ հայկական զորքը և բնակչությունը սկսել է էվակուացվել Սուրմալուի նահանգից և Արաքսի վրայով տեղափոխվել Էջմիածին:
1923 – ծնվել է նկարչուհի Արփենիկ Ղափանցյանը:
1933 – ծնվել է պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը:
1936 – ծնվել է հայ խորհրդային ֆիզիկոս Վոլոդյա Սարդարյանը:
1938 – ծնվել է քանդակագործ Վիլ յամ Պետրոսյանը:
1941 – ծնվել է մաթեմատիկոս և աստղագետ Նորայր Ենգիբարյանը:
1946– ծնվել է քաղաքական և պետական գործիչ, դիվանագետ, Լեռնային Ղարաբաղի առաջին վարչապետ Օլեգ Եսայանը:
1971 – ծնվել է քանդակագործ Հայկ Թոքմաջյանը:
1981– հայկական «Օռլի» կազմակերպությունը (այդպես է կոչվել ի պատիվ «Օռլի» օդանավակայանում Մոնթե Մելքոնյանի ձերբակալման, որին մեղադրել են փաստաթղթեր կեղծելու մեջ) Բեյրութում գտնվող երեք ֆրանսիական կազմակերպություններում պայթյուններ է իրականացրել, որից տուժողներ չեն եղել, պահանջը Ֆրանսիայից եղել է՝ ազատ արձակել Մոնթե Մելքոնյանին:
1993 – ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է 884-րդ բանաձևը, որով պահանջվել է հայկական ուժերը դուրս բերել Զանգելանից, Հորադիզից և այլ գրավյալ տարածքներից:
2003 – Հայաստանի օդային տարածքում ռուսաստանյան «ՄիԳ-29» ռազմական ինքնաթիռը ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարվել է, զոհվել է օդաչու Կոնստանտին Կարդաշը։
2005 – վախճանվել է ազգագրագետ և դիվանագետ Յուրի Մկրտումյանը:
2006 – գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի «Նաիրիտ» գործարանի տարածքում:
2009 – Հայաստանում արձանագրվել են «խոզի գրիպով» հիվանդացության դեպքեր:
2010 – Երևանի «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ գործարանից երթով հասել են Հայաստանի նախագահի նստավայր` պահանջելով վճարել չորս ամսվա աշխատավարձերը:
2014 – Արցախի արևել յան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է Պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Անձնակազմի բոլոր երեք անդամները զոհվել են։
2020 – «Հետհաշվարկը սկսվել է». իրականացվել է երթ Փաշինյանի հրաժարականի պահանջով, փակվել է Աբովյան- Երևան ճանապարհը:
ԱՇԽԱՐՀ
1035 – վախճանվել է Անգլիայի, Դանիայի և Նորվեգիայի թագավոր Կնուդ 1-ին Մեծը:
1784 – Օքսֆորդում օդ է բարձրացել շարլյեն (ջրածնով լցված օդապարիկ), իսկ օդ բարձրացած Ջեյմս Սադլերը դարձել է Բրիտանիայի առաջին օդաչուն:
1833 – ծնվել է ռուս կոմպոզիտոր և քիմիկոս Ալեքսանդր Բորոդինը:
1840 – ծնվել է ֆրանսիացի քանդակագործ և գրաֆիկ, 19-րդ դարի ամենաականավոր քանդակագործներից մեկը՝ Օգյուստ Ռոդենը:
1847 – Էդինբուրգի համալսարանում Ջեյմս Սիմպսոնը ցուցադրել է աշխարհում առաջին անզգայացումը քլորոֆորմով:
1860 – ստեղծվել է ԱՄՆ-ի առաջին գաղտնի ծառայությունը, որի գործն ի սկզբանե եղել է պայքարը դրամանենգության դեմ:
1888 – ֆրանսիական Լիլ քաղաքում տպագրիչների տոնի ժամանակ բանվորների երգչախբի կողմից առաջին անգամ հնչեցվել է «Ինտերնացիոնալը»:
1903 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Կամիլ Պիսսարոն:
1906 – բրազիլացի օդաչու և գյուտարար Ալբերտո Սանթոս-Դյումոնը Փարիզում առաջին անգամ Եվրոպայում իրականացրել է կառավարվող թռիչք աերոպլանով:
1918 – Ավստրիան դարձել է հանրապետություն:
1923 – ընդունվել է ԽՍՀՄ պետական դրոշը:
1929 – ծնվել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Գրեյս Քելլին:
1933 – առաջին անգամ լուսանկարվել է ենթադրյալ Լոխ-Նեսի հրեշը:
1934 – ծնվել է ամերիկացի հանրահայտ հանցագործ Չարլզ Մենսոնը:
1942 – սկսվել է Գուադալկանալի ծովամարտը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանավոր մարտերից մեկն է:
1942 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օրջոնեկիձե քաղաքի մոտ ավարտվել է 6 օր տևած ճակատամարտը, որտեղ ջախջախվել է ուկրաինական խմբավորման 1-ին գերմանական տանկային բանակը:
1965 – Մայամիից դուրս գալուց հետո ամերիկյան SS Yarmouth Castle նավը վառվել և խորտակվել է, զոհվել է 92 մարդ, ևս 400-ը ստացել են լուրջ այրվածքներ:
1970 – Պակիստանի Բենգալիա նահանգում տեղի ունեցած Բհոլա արևադարձային փոթորիկի հետևանքով տարբեր տվյալներով զոհվել են 300-500 հազար մարդ:
1982 – Յուրի Անդրոպովը դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար:
1995 – սերբերը համաձայնել են իրենց կողմից վերահսկվող վերջին խորվաթական շրջանը՝ Արևել յան Սլովենիան, հանձնել Խորվաթիային:
1999 – ժայթքել է էկվադորում գտնվող Թունգուրախուա հրաբուխը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



