Ереван, 12.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր Ավետիսյան

ПОЛИТИКА
Մեր կյանքում ամեն ինչ ունի իր գինը։
 
Չես կարող շատ թանկ իրը գնել շատ էժան գնով։ Բայց ամենաթանկը համարվում է մարդու կյանքը։ Քանզի այս աշխարհը և առհասարակ ինչ տեղի է ունենում մարդկանց մասին է և մարդիկ են գլխավոր գործող անձը մեր իրականությունում կարծես այդպես եղել է միշտ։ Մարդիկ իրենք էլ գիտակցում են, որ ամենաթանկը մարդու կյանքն է։
 
Մարդիկ իրենց կյանքը զոհաբերում են հիմնականում մեկ բանի համար՝ սեփական պետությունը պաշտպանելու, նրա անվտանգությունն ապահովելու և այն ավելի բարեկեցիկ ու ապրելու համար հարմար դարձնելու համար։ Սա տրամաբանական է, քանի որ սեփական պետությունը պաշտպանելիս մարդիկ իրենց կյանքով են վճարում, որպեսզի մյուսներն ավելի լավ ապրեն և ավելի անվտանգ լինեն։ Դա գիտակցված ինքնազոհաբերում է։ Գիտակցված գին, որը վճարվում է գիտակցաբար։
 
Մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը ցույց են տալիս, որ այն ժողովուրդները ազգերը որոնք խելամտորեն են թափում այդ արյունը արդյունքում այո հասնում են ավելի բարեկեցիկ և հզոր պետկանությաների կառուցման իսկ նրանք ովքեր ոչ խելամտորեն և ոչ ճիշտ քաղաքական հաշվարկների արդյունքում զոհաբերում ես մարդկանց կյանքերը, բայց չես կարողանում կառուցել բարեկեցիկ ու անվտանգ պետություն, ստացվում է, որ կյանքով ես վճարում, բայց ավելի վատ արդյունք ստանում։
 
Ուրեմն հաջողության հասնելու և անվտանգ ու բարեկեցիկ պետություն կառուցելու համար պետք է ունենալ քաղաքական միտք։ Սխալի պարագայում արյուն ես թափում, բայց հաջողություն չես ունենում։ Իսկ խելամիտ հաշվարկների և քաղաքական մտքի ճկունության արդյունքում թափում ես արյուն, վճարում մարդկանց կյանքերով՝ շատ թանկ գին, բայց ունենում ես արդյունք։ Դրանց արդյունքում քո ժողովրդի ապագա սերունդների համար կառուցում ես բարեկեցիկ, անվտանգ և հաղթական պետություն։
 
Մենք դարերի ընթացքում, որպես ազգ, բազմիցս արյուն ենք թափել, պայքարել, բայց, ցավոք, միշտ չէ, որ հասել ենք ցանկալի արդյունքի։ Գին ենք վճարել, բայց այդ գնին համարժեք արդյունք չենք կարողացել ձեռք բերել, քանի որ շատ հաճախ առաջնորդվել ենք էմոցիաներով ու ցանկություններով։ Քաղաքական միտքը չի կարողացել այնպիսի ճկունություն և քաղաքական հմտություններ դրսևորել, որպեսզի մարդակին զհողությունները արդյւնք տալ։
 
Առաջին հայացքից թվում է, թե սա փիլիսոփայական զրույց է, բայց այստեղ է թաքնված գաղտնիքը՝ ինչու մի ազգի հաջողվում է կառուցել պետություն, մեկ ուրիշին՝ ոչ միայն հզոր պետություն, այլ նաև հեգեմոնիա, իսկ մյուսին չի հաջողվում նույնիսկ պահպանել սեփական պետականությունը։
 
Հիմա մենք, պատմական տեսանկյունից, աննախադեպ հնարավորություն ունենք պահպանելու մեզ բաժին հասած անկախ պետականությունը, հնարավորության դեպքում նաև հզորացնելու այն և փոխանցելու մեր ապագա սերունդներին։
 
Սա պետք է լինի ցանկացած հայ մարդու ամենանվիրական երազանքն ու ցանկությունը՝ պահպանել հայոց պետականությունը՝ անկախ Հայաստանի Հանրապետությունը, և այն փոխանցել սեփական երեխաներին։ Սրանից ավելի մեծ գաղափար ու երազանք իրեն հարգող հայ մարդը չի կարող ունենալ։
 
Եվ այստեղ է, որ մենք պետք է գիտակցենք՝ այս երազանքն իրականացնելու համար մեզ պետք է քաղաքական միտք։ Մեզ պետք են քաղաքական վերլուծաբաններ, քաղաքական մտածողներ, որոնք կկարողանան, առանց էմոցիաների և պարզունակ ցանկությունների, իսկապես հասկանալ, թե որն է Հայաստանի Հանրապետության պետական շահը, և առաջնորդվել այդ պետական շահով։ Հակառակ պարագայում մենք մեր երեխաներին ու ապագա սերունդներին փոխանցելու ոչինչ չենք ունենալու։
 
Այսօր աշխարհը տակնուվրա վիճակում է։ Աշխարհաքաղաքական իրավիճակն այնքան լարված է, որ գրեթե որևէ պետություն իրեն անվտանգ չի կարող զգալ, քանի որ տեղի ունեցող գործընթացներն առնչվում են մեր մոլորակի գրեթե բոլոր պետություններին։ Հետևաբար, առանց այդ աշխարհաքաղաքական իրավիճակը հասկանալու քայլեր ձեռնարկելը և սեփական պետությունն ու ժողովրդին վտանգելը ուղղակի անթույլատրելի է։
 
Այս իրավիճակը մեզ՝ հայերիս, պետք է ստիպի մի պահ մի կողմ թողնել մեր անձնական խնդիրներն ու ամբիցիաները և համախմբվել մեկ գաղափարի շուրջ՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման։ Սա պետք է լինի [անհասկանալի արտահայտություն] յուրաքանչյուրիս կյանքում։
Մենք՝ հայերս, սիրում ենք ասել. «Ամեն ինչ անում ենք մեր երեխաների համար»։ Ամեն ինչ անում ենք երեխաների համար։ Ամեն հայ մարդ առավոտյան արթնանում է, աշխատում, չարչարվում, իր ժամանակն ու կյանքը տալիս, որպեսզի իր երեխաների համար բարիք ստեղծի։
 
Բայց անհատական մակարդակում որքան էլ բարիք ստեղծես, եթե չկարողանաս ապահովել քո երկրի անվտանգությունը, այդ ամենը դառնալու է առոչինչ։
 
Այս իմաստով բոլորս պարտավոր ենք ամեն առավոտ արթնանալիս ոչ միայն մտածել, թե կոնկրետ մեր երեխայի համար ինչ ենք ստեղծում, ինչպես ենք զարգացնում մեր բիզնեսը, ինչ ավտոմեքենա ենք գնում մեր երեխայի համար կամ ինչ տուն ենք կառուցում նրա համար։ Պետք է նաև հասկանալ, որ այդ ամենն անում ենք մեր մեծ տան, մեր մեծ ընտանիքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։
 
Եվ այդ տարածքի անվտանգությունից է կախված մեր անհատական հաջողությունների ապագան։ Հայաստանի Հանրապետության լինել-չլինելուց է կախված՝ արդյոք այն, ինչ անհատական մակարդակում ստեղծել ենք մեր երեխաների համար, հասնելու է նրանց, թե ոչ։
 
Միայն այս մտածողությունը կարող է փոխել պատմության այն ընթացքը, երբ մենք անընդհատ թանկ գին ենք վճարել, բայց արդյունք չենք ունեցել։ Մենք անընդհատ արյուն ենք թափել, բայց չենք կարողացել այդ արյան գնով կառուցել հզոր ու անվտանգ պետություն։
 
Հիմա ես մտածում եմ, որ իսկապես ժամանակն է, որ յուրաքանչյուրս, սեփական երեխաների և մեր ապագայի մասին մտածելուց զատ, հասկանա՝ բոլորս մեկ նավի վրա ենք։ Եվ եթե նավին ինչ-որ բան պատահի, դա պատահելու է բոլորիս։
 
Ժամանակն է, որ մեր անձնական խնդիրներից զատ առաջին հերթին մտածենք մեր ընդհանուր օջախի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին։
 
Միգուցե խնդրին էմոցիոնալ կամ փիլիսոփայորեն եմ մոտենում, բայց սա իրական զրույց է, որովհետև դրա արդյունքներն էլ են իրական լինելու։ Կամ մենք բոլորս միասին հաջողելու ենք, կամ բոլորս միասին ունենալու ենք վատ արդյունքներ։
 
Եվ, ի վերջո, հանրապետությունը նշանակում է հոգածություն բոլորի մասին։ Նշանակում է հանրային աշխատանք։ Հայաստանի Հանրապետությունն իր անվանմամբ մեզ ցույց է տալիս, որ բոլորս միասին պետք է աշխատենք, որպեսզի այն գոյություն ունենա, հզորանա և անվտանգ լինի։
 
Այս իմաստով շատ կարևոր է, որ պատմական այս կարևորագույն շրջանում իսկապես գիտակցենք մեր պատմական առաքելությունը։ Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է հասկանանք, որ ապրում ենք պատմական ժամանակաշրջանում և պատմական դեր ունենք։
 
Ապագա սերունդները մեզ հիշելու են կա՛մ որպես փառավոր սերունդ, որը կարողացավ պետականություն կառուցել և այն փոխանցել իր հաջորդներին, կա՛մ որպես ձախողված սերունդ, որը կործսնեցին այն ամենը, ինչ պատմական այս փուլում հասել էր մեզ։
 
Պետք է անկեղծ լինենք՝ ավելի լավ ապագա ունենալու համար վատ հիմք չունենք։ Պետք է պարզապես ճիշտ օգտագործել պատմական այս իրավիճակը, այս ընթացքը, որը բաժին է ընկել մեզ՝ այս օրերին ապրող հայերիս։
Մհեր Ավետիսյան
Մանրամասները՝ այստեղ
Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы