Հայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին
ЭКОНОМИКАՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին, որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ-ում առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշների` «գոլդ» համարների էլեկտրոնային աճուրդով վաճառքից գոյացած փաստացի մուտքերը` 6,5 մլրդ դրամը, կհատկացվի ՀՀ ներքին գործերի նախարարության կարիքների բավարարմանը։
Որոշման մեջ նշվում է, որ այս գումարը գոյացել է դեռ 2024 թվականից։ 2026 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշների էլեկտրոնային աճուրդով վաճառքից գոյացած փաստացի մուտքերը կազմում են 410 մլն 150․5 հազար դրամ, որից նախարարությանը հատկացվել է 148 մլն 542, 9000 դրամ։
Առաջացած 261 մլն 607․6000 դրամ մնացորդը ևս ներառված է նախարարությանն ուղղվելիք գումարի մեջ։
6,5 մլրդ դրամը կուղղվի ՀՀ ներքին գործերի նախարարության «Ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» ծրագրին։



