Հայտնաբերվել են գեղեցկության մրցույթի 33-ամյա հաղթողի մարմնի մնացորդները
ОБЩЕСТВОՀնդկաստանում նախկին գեղեցկության թագուհի Թվիշա Շարմայի ամուսինը՝ Սամարթ Սինգհը, կամավոր ներկայացել է ոստիկանություն այն բանից հետո, երբ կնոջ աճյունը հայտնաբերվել է իր տան բակում։
33-ամյա Թվիշա Շարման անգիտակից վիճակում հայտնաբերվել էր ամուսնու տանը։ Սկզբում իրավապահները նրա մահը դիտարկել էին որպես ինքնասպանություն, սակայն կնոջ հարազատները կտրականապես հերքել են այդ վարկածը՝ մեղադրելով Սինգհին և նրա ընտանիքին երիտասարդ կնոջ մահվան համար։
Մահացածի հարազատների պնդմամբ՝ Թվիշան ամուսնու և նրա մոր կողմից ենթարկվել է հոգեբանական ու ֆիզիկական բռնության։ Նրանց խոսքով՝ կնոջից նաև ավելի մեծ օժիտ են պահանջել։ Ընտանիքը պնդում է, որ մայիսի սկզբին Շարման ստիպված է եղել ընդհատել հղիությունը՝ ամուսնու կողմից անհավատարմության կասկածների պատճառով։
Սինգհի մայրը հերքել է ներկայացված մեղադրանքները՝ պնդելով, որ Թվիշան թմրամոլությամբ է տառապել, իսկ հղիությունն ընդհատելու որոշումն ինքնուրույն է կայացրել։
Հետաքննության մեկնարկից հետո Սամարթ Սինգհն անհետացել էր, սակայն ավելի ուշ կամավոր ներկայացել է իրավապահներին։ Ներկայումս նա կալանքի տակ է։
Մահացածի եղբոր խոսքով՝ դատական նիստի ընթացքում Սինգհը նույնիսկ ժպտացել է՝ չնայած կնոջ մահվան հանգամանքներին։
Թվիշա Շարման 2012 թվականին հաղթել էր Հնդկաստանի Պունե քաղաքում անցկացված գեղեցկության մրցույթում։ Հետագայում նկարահանվել էր գովազդներում և ֆիլմերում, ապա աշխատել մարքեթինգի ոլորտում։ Սամարթ Սինգհի հետ նա ծանոթացել էր առցանց ծանոթությունների հարթակի միջոցով։ Զույգն ամուսնացել էր 2025 թվականի դեկտեմբերին։
Past.am-ը կհետևի գործի քննության ընթացքին և նոր մանրամասներին։



