«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնության
ПОЛИТИКА«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը պաշտոնական նամակներով դիմել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներին՝ ողջունելով և աջակցելով 18 խորհրդարանականների ջանքերը՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի համար Շվեյցարական խաղաղության նախաձեռնության իրականացման ուղղությամբ։ Այն միջազգային վերահսկողության ներքո երկխոսության հարթակ ստեղծելու և Արցախի հայության՝ իր պատմական հայրենիք անվտանգ ու հավաքական վերադարձի իրավունքը կյանքի կոչելու կարևոր հնարավորություն է։
Մեր ակնկալիքն է՝
- Շվեյցարիայի Դաշնային խորհրդից ի կատար ածել 2025 թվականի մարտին երկու պալատների կողմից ընդունված №24.4259 նախագիծը (Motion 24.4259)։
- Սկսել անմիջական երկխոսություն Արցախի հայերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
- Միջազգային վերահսկողությամբ ստեղծել բանակցային առանձնացված հարթակ՝ ապահովելով արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքները։
Նախագծի իրականացման մեկամյա ժամկետն ավարտվել է դեռևս 2026 թվականի մարտին, սակայն նախաձեռնությունը մինչև օրս գործնական ընթացք չի ստացել: Այդ իսկ պատճառով զուգահեռաբար պաշտոնական նամակով դիմել ենք Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելինին՝ ակնկալելով, որ նրա անմիջական ուշադրության և հետևողականության ներքո Դաշնային խորհուրդը կհստակեցնի նախագծի իրականացման կոնկրետ քայլերն ու ժամկետները։
«Հայաքվեի» նպատակն է աջակցել Արցախի համար շվեյցարական նախաձեռնությանը և հիշեցնել Շվեյցարիայի կառավարությանը` ստանձնած իրավական և բարոյական պարտավորության կատարման մասին։
«Հայաքվեն» պատրաստակամ է համագործակցելու շվեյցարացի խորհրդարանականների և միջազգային գործընկերների հետ՝ նախաձեռնությանը դիվանագիտական հայտարարություններից զատ գործնական ընթացք հաղորդելու համար։
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
4
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян
5
Ucom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве



