Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում
СПОРТՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի առաջին խաղափուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ։
Առաջին խաղափուլի առաջին պարտիայում Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել, սակայն պատասխան պարտիայում սևերով առավելության է հասել ադրբեջանցի գրոսմայստերի նկատմամբ։
Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ էր տարել Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։
Երկրորդ խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 12-ին, Հայաստանի ժամանակով ժամը 18։00-ին։



