ԱՄՆ-ը չպետք է լրտեuական պատմություններ հորինի հանուն տեխնոլոգիական շրջափակման. ՉԺՀ ԱԳՆ
ПОЛИТИКАԱՄՆ-ը պետք է դադարեցնի կեղծել այսպես կոչված լրտեսական նարատիվները՝ տեխնոլոգիական շրջափակում մտցնելու պատրվակ գտնելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Ինչ վերաբերում է չինական լրտեսության մասին այսպես կոչված պնդումներին, մենք արդեն պարզաբանել ենք մեր դիրքորոշումը. Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացը հենվում է սեփական նորարարությունների և բաց համագործակցության վրա։ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի կեղծել այսպես կոչված լրտեսական նարատիվները՝ տեխնոլոգիական շրջափակում մտցնելու պատրվակ փնտրելիս»,- ասել է Մաո Նինը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Nvidia-ի հետ կապված իրավիճակը կազդի հաջորդ շաբաթ Շենժենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության) գագաթնաժողովում Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպման վրա՝ դիվանագետը նշել է, որ Պեկինն ու Վաշինգտոնը սերտ շփումներ են պահպանում երկու պետությունների ղեկավարների փոխգործակցության հարցերի շուրջ։
«Մենք պատրաստ ենք համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ երկու պետությունների առաջնորդների միջև ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունների իրականացման համար, և նպաստել հարգանքի, արդարության և հավասարության հիման վրա չին-ամերիկյան կառուցողական ռազմավարական կայունության հարաբերությունների կառուցմանը»,- հավելել է Մաո Նինը։
New York Times թերթն ավելի վաղ գրել էր, որ կին ձեռնարկատեր Էլիս Հուանգը (Հուան Լե) մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Nvidia-ի ղեկավարի հետ և միևնույն ժամանակ տեղեկատվության աղբյուր է հանդիսացել չինական կառավարական կառույցների համար։ Nvidia-ի ղեկավարը խոստովանել է արտամուսնական կապը, իսկ ընկերությունը հայտարարել է անկախ հետաքննություն սկսելու մասին։
Nvidia-ի տնօրենների խորհուրդը նոյեմբերի 8-ին հայտարարել էր անկախ հետաքննության մասին՝ նշելով, որ հիմքեր չունի կարծելու, թե ԱՄՆ ազգային անվտանգությունը կամ ընկերության գաղտնիքները հայտնվել են վտանգի տակ։ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը նոյեմբերի 9-ին Nvidia-ի ղեկավարի գործում չինական լրտեսության մասին պնդումներն անվանել էր միանգամայն անհիմն։



