Պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալն ուշագրավ հայտարարություն է արել
ОБЩЕСТВОՓոխոստիկանապետն ասաց, որ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել: Այս մասին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը:
«Ոստիկանության շենքում Վարդան Վարդանյանը, չեմ հիշում այդ ժամանակ ինչ պաշտոն ուներ, եթե չեմ սխալվում, փոխոստիկանապետն էր, բոլորին ասաց՝ դուրս եկեք սենյակից: Մոտեցավ, ասաց՝ արի նստենք խոսենք, ասա, թե ինչ կապ ունես այս ամենի հետ, ես էլ ասացի, որ կապ չունեմ, ինչ պետք է ասեմ: Ասեց, եթե ուզում ես, որ ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ այս ամեն ինչը դու ես արել:
Ասացի, ընտանիքս ի՞նչ կապ ունի, ասաց՝ տես, եթե չես ասում, որ դու ես արել, ձեր տան դիմաց անվտանգություն չեմ դնի, Վալոդյա Գրիգորյանի կողմի մարդիկ էլ ջղայնացած, կատաղած վիճակում են, կիմանան, որ դու սրա հետ կապ ունես կամ դու ես արել, տես, ընտանիքիդ վնաս չտան:
Մեկ էլ ասեցին՝ եթե իրենք էլ ոչ մի բան չանեն, անվտանգությունը տան մոտ չեն դնի, քույր ունես փոքր, մայր ունես, մեծ տարիքով տատ ու պապ ունես, տես, նայիր՝ մենք մի վնաս չտանք: Ու էդպես, վերցրեցի իմ վրա:
Գևորգ Հարությունյանը նշել է, որ իրեն իբրև ասել են, որ ինքնախոստովանությունից հետո, եթե անգամ դատապարտվի, ապա կօգնեն և վաղաժամկետ ազատ կարձակվի:
«Նստեցինք մեքենան, գնացինք դեպի Մերձավան, Վարդան Վարդանյանն էլ կողքս նստած էր, գնացինք դաշտերը, հենց այն տեղը, որտեղ ես զենքը տարել, ցույց եմ տվել:
Երբ արդեն պետք է հետ գնայինք Վաղարշապատի ոստիկանություն, ճանապարհին ասում եմ, որ հիմա ես այս ամեն ինչը անում եմ, վերցնում եմ իմ վրա, իմ վերջն ի՞նչ է լինելու, ասաց՝ դու վատը մի մտածի, էս ընթացքում մինչև դատարան մտնելը, սպանողին կգտնենք, քեզ բաց կթողնենք: Ասաց՝ ինքնախոստովանական ցուցմունք կգրես, քեզ եթե դատեն էլ, 10-ից 12 տարի կտան, եթե չկարողանանք գտնել այդ բանը անողին, քեզ կօգնենք, վաղաժամկետով էլ շուտ դուրս կգաս»,- ասել է նա:



