Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել
МЕЖДУНАРОДНОЕՆոյեմբերի 13-ի գիշերը՝ կեսգիշերից սկսած, հակաօդային պաշտպանության ուժերն ոչնչացրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող 47 անօդաչու թռչող սարք։ Այս մասին իր Telegram-կանալում հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Թե կոնկրետ որ շրջանների վրա են խոցվել դրոնները, քաղաքապետը չի հստակեցնում։ Հարվածների հետևանքով հնարավոր հետևանքների կամ ավերածությունների մասին ևս տեղեկություններ չեն հաղորդվում։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել.
- «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները ինքնաթիռներ են ընդունում և ճանապարհում «համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ», ինչպես հայտնել են Ռոսավիացիայից։
- Նմանատիպ սահմանափակումներ գրեթե հինգ ժամ գործել են նաև «Շերեմետևո» օդանավակայանում, սակայն գիշերային ժամը 03:00-ից օդանավակայանն արդեն վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի։
1
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян
2
Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу
3
Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак Карапетян
4
Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в ...
5
Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия



