Ереван, 29.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Գեղեցկության ղեկին. կանայք, ովքեր գեղեցկության աշխարհում հեղափոխություն մտցրին

ФОТО

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ի հրապարակման հերոսուհիներն իսկապես ուժեղ կանայք են։ Նրանք ստեղծել են գեղեցկության արքայություններ եւ այս ոլորտում դարձել իսկական լեգենդ։ Նրանք ապացուցել են, որ փխրուն աղջիկը կարող է վերածվել հաջողակ գործարարի եւ աշխարհին նվիրել կոսմետիկա, որը մեզանից շատերն օգտագործում են ամեն օր։

1

Լիլիան Բետտանկուր.

Լիլիան Բետտանկուրի հայրը` Էժեն Շյուլլերը, հիմնեց կոսմետիկայի ոչ մեծ ապրանքանիշ`L`Oreal-ը, որտեղ նախաձեռնող աղջիկը սկսեց աշխատել  15 տարեկանից։

Հոր մահից հետո Լիլիանը ոչ միայն պարզապես շարունակեց  գործը, այլ  L`Orel -ը վերածեց խոշոր կոսմետիկայի գործարանի, որն ունենում է միլիոնավոր եկամուտներ։

Այսօր Լիլիանը համարվում է աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը. նրա կարողությունը գնահատվում է 30 մլրդ դոլար։

ելենա

Ելենա Ռուբենշտեյն.

Կոսմետիկական արքայության ապագա ղեկավար Ելենա Ռուբենշտեյնը ծնվել է Կրակովում հասարակ խանութպանի ընտանիքում։ Նա մանկուց հետաքրքրվել է բժշկությամբ, այնուհետեւ սովորել Շվեյցարիայի բնական գիտությունների համալսարանում եւ այդ տարիներից էլ մշակել կոսմետիկայի կրեմների բաղադրությունները։  Սկզբում նա սկսել է կրեմներ արտադրել իր ընկերների ու ծանոթների համար, հետո բացել մի փոքրիկ խանութ, որից հետո կարողացել է հիմնել Helena Rubinstein ապրանքանիշի արտադրամասը։

Նա առաջինն էր, ով առանձնացրեց մաշկի տեսակները, որոնցով մենք առաջնորդվում ենք մինչեւ օրս. չոր, նորմալ, կոմբինացված եւ յուղոտ մաշկ։ Նա հորինել է կրեմների բաղադրություններն ու օգտագործել բնական բաղադրիչներ։ Հենց նա է հանդիսանում աշխարհում առաջին ջրակայուն թարթչաներկի, վիտամինային կրեմի եւ մաշկի խորը մաքրման միջոցների հեղինակը։

լաուդեր

Էսթե Լաուդեր.

Հայտնի Էսթե Լաուդերը աղքատ փախստականների ընտանիքի  յոթ երեխաներից մեկն է։

Մանկուց նա հետաքրքրվել է կոսմետոլոգիայով եւ մաշկաբանությամբ։ Նրա հորեղբայրը մաշկաբան էր եւ աղջիկը սիրում էր երկար ժամանակ անցկացնել նրա կաբինետում։ Դեռ մանկուց նա փորձում էր հորինել իր կրեմները։

Էսթեի կյանքը փոխվում է ամուսնությունից հետո. նրա ամուսինը`Ջոզեֆ Լաուդերը, դառնում է Էսթեի հենքը։ Նրանք միասին բացում են ոչ մեծ ֆաբրիկա եւ գիշերներն արտադրում կոսմետիկական միջոցներ, իսկ առավոտյան վաճառում դրանք։

Բացի բժշկական գիտելիքներից, Էսթեն նաեւ լավ գործարար էր։ Նա, օրինակ, հորինում է մարքեթինգային հետեւյալ քայլը. գնորդին կողմնակի նվեր է մատուցում։ Հենց նա է հորինել իր արտադրանքի կապույտ փաթեթավորումը, քանի որ գտնում էր, որ հենց այդ երանգը լավ կդիտվի լոգարանում։

էլ

Էլիզաբեթ Արդեն.

Բիզնեսլեդի եւ կոսմետոլոգ Էլիզաբեթը ծանր մանկություն է ունեցել. նրա մայրը շուտ է մահանում, իսկ հայրը մի կերպ է գումար վաստակում։ Փոքրիկ Էլիզաբեթը հորն օգնում էր գումար վաստակելու հարցում եւ հազվադեպ էր դպրոց հաճախում։ Երբ աղջիկը մեծացավ, նա որոշեց բուժքույր դառնալ եւ հենց այդ ժամանակ էլ փորձ ձեռք բերեց. նա սկսեց խառնել կրեմների համար բաղադրություններն ու նկատել, որ սովորական ձվի սպիտակուցն ազդում է մաշկի առաձգականության վրա։ Սա նրա առաջին բացահայտումն էր։

Շուտով Էլիզաբեթը տեղափոխվում է Նյու Յորք ու որոշում ամեն գնով հարստանալ։ Նա մեծ գումար է պարտքով վերցնում ու բացում հարուստ կանանց համար իր սրահը, որտեղ վաճառում է իր հեղինակային կոսմետիկան։ Նա առաջիններից էր, որ կանանց առաջարկեց հետեւել ոչ միայն դեմքի մաշկին, այլ նաեւ մարմնին։ Բացի այդ, Էլիզաբեթն իսկական հեղափոխություն արեց ԱՄՆ-ում բացելով առաջին սպա կենտրոնը, որը մեծ պահանջարկ էր վայելում։
Արդենը մահվանից առաջ կուտակել է 11 մլն դոլարի կարողություն։

սոլանժ

Սոլանժ Դեսսիմուլի.

Decleor ապրանքանիշի ղեկավարի պատմությունն իսկապես ոգեշնչող է։ Երկար ժամանակ նա աշխատել է որպես կոսմետոլոգ, դրա հետ մեկտեղ նա հետաքրքրվել կոսմետիկայի արտադրությամբ։ 1974թ. Սոլանժը որոշում է ինքնուրույն բիզնես հիմնել. այո այո,  30-ամյա կոսմետոլոգն իր դեմքին կնճիռ է նկատում եւ ոչ մի կերպ չի համակերպվում դրա հետ։ Այդ ժամանակ էլ նա որոշում է ստեղծել իդեալական կրեմ, որը կպայքարի տարիքի դեմ։  Նա առաջիններից էր, ով սկսեց կոսմետիկա արտադրել եթերայուղերի հիման վրա. այժմ դա թրենդ է։ Դեսսիմուլին օգտագործում էր աշխարհի տարբեր ծայրերից բերված բաղադրիչներ, խառնում դրանք, փորձարկումներ անում։ Հենց այդպես էլ ոչ մեծ  Decleor-ը վերածվեծ խոշոր ընկերության, որը հայտնի է ամբողջ աշխարհում։

բոբի

Բոբբի Բրաուն.

Դիմահարդար Բոբբի Բրաունն այժմ  58 տարեկանում համարվում է իսկակակն լեգենդ։  Բոբբին  ստացել է թատրոնի դիմահարդարի դիպլոմ։ Գրիմի նման դիմահարդարումը նրան երբեք դուր չի եկել։ Երիտասարդ Բոբբին մեկնում է Նյու-Յորք եւ սկսում աշխատել որպես դիմահարդար։ Նա իր հաճախորդներին բնականություն էր քարոզում։  1991թ. Բրաունը որոշում է, որ գոյություն ունեցող կոսմետիկան բավարար չէ եւ որոշում ստեղծել իր իդեալական կոսմետիկան։ Իր քիմիկոս ընկերոջ հետ նա որոշում է թողարկել  Bobbi Brown շրթներկները։ Առաջին արտադրանքը մեծ հաջողություններ է գրանցում. Բոբբին հրավիրում են որպես դիմահարդար աշխատել լավագույն ամսագրերում եւ ցուցադրություններում։
Նա վարպետության դասեր է անցկացնում, հրատարակում մի քանի գիրք։

մմ

Պետ Մակգրատ.

Զարմանալի կին, բրիտանուհի դիմահարդար Պետ Մակգրատն իր ոլորտում ամենաազդեցիկներից է։ Նա չունի մասնագիտական կրթություն եւ պնդում է, որ իր տաղանդի համար շնորհակալ է մորը, ով իրեն ծանոթացրել է կոսմետիկայի, նորաձեւության եւ գեղեցկության աշխարհին։

Իր կարիերան Պետը սկսել է I-D ամսագրում։

Այսօր հենց Պետն է ստեղծում  Dolce & Gabbana-ի եւ Dior-ի գովազդային կերպարները։ Հենց նա է Louis Vuitton-ի, Givenchy-ի, Prada-ի, Miu Miu-ի եւ Balenciaga-ի ցուցադրություններին դիմահարդարում մոդելներին։

Ամերիկյան Vogue-ը վերջերս Մակգրատին անվանել է գեղեցկության արտադրության ամենաազդեցիկ անձանցից մեկը։

 

Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»