50-ամյա կինը ստիպել է հարևանուհուն կարել բերանը
ОБЩЕСТВОՃապոնիայում 50-ամյա Մասաե Սակուրաին դատարանում խոստովանել է, որ սպառնալիքների միջոցով ստիպել է հարևանուհուն ասեղով և թելով կարել սեփական բերանը։
Դեպքը տեղի է ունեցել Իբարակի պրեֆեկտուրայի Կոգա քաղաքում։ Տուժածի խոսքով՝ Սակուրաին սպառնացել է իրեն՝ ասելով. «Ես կարող եմ ինքս կարել, բայց այդ դեպքում կրկնակի ցավոտ կլինի»։
Հետաքննության տվյալներով՝ վեճի պատճառը սնունդն է եղել։ Սակուրաին հարևանուհուն ասել է, որ չաշխատող մարդիկ չպետք է սնվեն։ Դրանից հետո կինը, առանց նրա թույլտվության, վերցրել է վերջինիս ուտելիքը, ինչն էլ կոնֆլիկտի է հանգեցրել։
Սկզբում մեղադրյալը հերքել է իր մասնակցությունը հանցագործությանը, սակայն դատական առաջին նիստի ժամանակ ընդունել է մեղքը։
Որպես ապացույց՝ մեղադրող կողմը ներկայացրել է Սակուրայի տանը տեղադրված տեսախցիկի տեսագրությունը։ Պաշտպանական կողմը չի վիճարկել մեղադրանքները և չի առարկել տեսագրությունը որպես ապացույց ներկայացնելու դեմ։
Տուժածին հաջողվել է փախչել այն ժամանակ, երբ Սակուրայը տանը չի եղել։ Կինը տնից դուրս է եկել սպիտակ դիմակով, ապա դիմել մոտակա խանութի աշխատակցին՝ նրան օգնություն խնդրող գրություն փոխանցելով։ Ավելի ուշ նա ոստիկաններին պատմել է, որ մինչ այդ այնքան է վախեցած եղել, որ չի համարձակվել փախուստի դիմել։
«Հետաքննության տվյալներով՝ վեճի պատճառը սնունդն է եղել։ Սակուրաին հարևանուհուն ասել է, որ չաշխատող մարդիկ չպետք է սնվեն։ Past.am-ի փոխանցմամբ՝ դրանից հետո կինը, առանց նրա թույլտվության, վերցրել է վերջինիս ուտելիքը, ինչն էլ կոնֆլիկտի է հանգեցրել»։



