Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
КУЛЬТУРАՀայաստանի կենտրոնական բանկը նոյեմբերի 13-ից շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի նոր նմուշը՝ «Սևանավանք» արծաթե հուշադրամը։
Հուշադրամն առանձնանում է դիմերեսին և դարձերեսին կիրառված ուլտրաբարձր ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, որի շնորհիվ առավել արտահայտիչ է ներկայացված միջնադարյան հայ վարպետների ստեղծած պատմական դռան գեղեցկությունը։
Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշներից է և պահվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո։
Past.am-ի տեղեկություններով՝ հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ դարձերեսին՝ Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու 1486 թվականի դուռը։
Հուշադրամը հատվել է Գերմանիայի «B.H. Mayer Mint» դրամահատարանում։
1
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян
2
Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу
3
Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак Карапетян
4
Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в ...
5
Специальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026



