Ջերմաստիճանը կփոխվի. եղանակը՝ Հայաստանում
ОБЩЕСТВОՆոյեմբերի առաջիկա օրերին Հայաստանում եղանակը փոփոխական կլինի։ Որոշ օրերին սպասվում է անձրև, իսկ լեռնային շրջաններում՝ նաև ձյուն և ձնախառն անձրև։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տվյալներով՝ Երևանում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ի ցերեկը և 18-ին տեղումներ չեն սպասվում։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ին և 17-ի գիշերը մայրաքաղաքում անձրև կտեղա։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ին և 17-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն։ Լեռնային գոտիներում գիշերային ժամերին դրանք կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Past.am-ի փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ի ցերեկը և 14-15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։



