Պուտինին Ուկրաինայի համար մնացել է երկու ծրագիր
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբնապես հույսը դրել էր Ուկրաինայում իր նպատակներին հասնելու չորս սցենարի վրա, սակայն դրանցից երկուսը՝ ուկրաինական բանակի ռազմական ջախջախումը և Մոսկվայի պայմաններով Կիևին կապիտուլյացիայի հարկադրելը, դեռևս չեն իրականացվում, գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի գնահատմամբ՝ Կրեմլն այժմ խաղադրույք է կատարում մյուս երկու սցենարների վրա՝ անդադար հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածներով ուկրաինական տնտեսության ոչնչացման և Ուկրաինային օգնություն տրամադրելուն դեմ հանդես եկող կուսակցությունների ուժեղացման ֆոնին Կիևին ցուցաբերվող եվրոպական աջակցության թուլացման վրա։ Փորձագետները կարծում են, որ Պուտինը կարող է սպասել մինչև 2027 թվականի գարուն՝ գնահատելու ուկրաինական ենթակառուցվածքներին հասցված հարվածների հետևանքները և Եվրոպայում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները, ներառյալ Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունները։
Ընդ որում, նշում է The Wall Street Journal-ը, ռուսական բանակը թույլ արդյունքներ է ցույց տալիս Ուկրաինայի արևելքում, իսկ Դոնբասում ուկրաինական դիրքերը շրջապատելու փորձերը սպասված հաջողությունը չեն բերել։
Միևնույն ժամանակ, բուն Ռուսաստանի տնտեսական հնարավորությունները սահմանափակ են։ Ռազմական ծախսերը հասնում են պետական ծախսերի մեկ երրորդին, աճում է բյուջեի դեֆիցիտը, իսկ տարածաշրջանները կրճատում են զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող վճարումները։ Վերլուծաբանների կարծիքով՝ նույնիսկ ներկայիս ռազմավարության ձախողման դեպքում Մոսկվան ավելի շուտ կփոխի իր նպատակներին հասնելու մեթոդները, քան կհրաժարվի դրանցից։



