Նոր Օռլեանում բшխվել են զբոսանավը և լցանավը․ կան տnւժածներ
МЕЖДУНАРОДНОЕՆոր Օռլեանում լցանավի և զբոսանավի բախման հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել առնվազն 32 մարդ, զոհեր չկան։ Այս մասին Truth Social-ի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին. լցանավը բախվել է նավամատույցին կայանված զբոսանավին, որում գտնվել է ավելի քան 130 ուղևոր։
«Դժվար է հավատալ, բայց այս լուրջ բախման հետևանքով ոչ ոք չի զոհվել։ Երեսուներկու մարդ գտնվում է հիվանդանոցում»,- գրել է Թրամփը:
Թրամփը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ առափնյա պահպանությանը, իրավապահ մարմինների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցել են փրկարարական աշխատանքներին, ինչպես նաև Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին՝ գործողությունը կազմակերպելու համար։
Ինչպես հայտնել է Նոր Օռլեանի քաղաքապետ Հելենա Մորենոն, 32 տուժածներից ոչ ոք լուրջ վնասվածքներ չունի։ Անհետ կորածներ նույնպես չկան։
Բախումը տեղի է ունեցել American Heritage զբոսանավի և Atlantic Asphalt լցանավի միջև. լցանավը կորցրել է կառավարումը և հարվածել զբոսանավին։ Այն բանից հետո, երբ ուղևորները սկսել են լքել նավը, այն սկսել է խորտակվել, թեքվել և շրջվել է։



