Իրանի իշխանությունները կոչով դիմել են բնակչությանը
МЕЖДУНАРОДНОЕԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են անում ավելի խնայողաբար սպառել գազը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության սկսվելուց հետո գազավերամշակման ձեռնարկությունների վնասման պայմաններում, հայտարարել է երկրի նավթի նախարարի պարտականությունները կատարող Համիդ Բովարդը։
«Գործընկերների ջանքերի շնորհիվ գազամատակարարումը շարունակվում է անխափան, սակայն ժողովրդին խնդրում եմ ցուրտ օրերին գազն ավելի խնայողաբար սպառել»,- X սոցիալական ցանցում գրել է իրանցի պաշտոնյան։
Նա հայտնել է, որ այցելել է Իրանի հարավում գտնվող Ասալույեի արդյունաբերական գոտի, որը հարվածների է ենթարկվել փետրվարի 28-ին սկսված՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում։ Այցի շրջանակում նա ծանոթացել է գազավերամշակման ձեռնարկություններում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև եղել է «Հարավային Պարս» գազային հանքավայրի ծովային հարթակներից մեկում, որտեղ վերջերս հրդեհ էր բռնկվել։



