Պատգամավորը ռուս-թուրքական լարված հարաբերություններում չեզոք դիրքորոշման կողմնակից է
МЕЖДУНАРОДНОЕԱզգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը ներկայում հնարավոր չի համարում Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի չեղարկումը` նշելով, որ Թուրքիան այդչափ չի թուլացել: Ավելին` Ախոյանը նկատում է, որ Թուրքիան տարբեր միջոցառումներով փորձում է ամրացնել իր սահմանները: «Պետք է տեսնեք, թե Արդահանից ու Բայազետից մինչև Վան ինչ ծախսեր են կատարվում, ինչ մոտեցումներ կան, որ սահմանը պինդ պահեն: Մենք ինֆորմացիա ու նենք, որ դոտացիայով գյուղմթերքը գնում են թանկ, տեղի բնակչությանը վաճառում են էժան, որ սահմանամերձ շրջանները չդատարկվեն»,-ասաց Ախոյանը: Նա ավելացրեց, որ նշյալ հատվածը բնակեցնում են ադրբեջանցի փախստականներով` նրանց տրամադրելով հող, էժան վարկեր, որ ամրացնեն սահմանը:
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերությունների սրացման պարագայում Հայաստանի դիրքորոշմանը, պատգամավորը կարծում է` պետք է չեզոք դիրք որդեգրել: «Հնարավոր է մնալ չեզոք` պատմության սխալները չկատարելով: Պետք է սպասել, թե ինչ է տեղի ունենալու, մի քիչ էլ մենք դիվանագետ ու ճկուն լինենք»,-նշեց նա:
Ռուսաստանի Պետական դումայում Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ու արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին նամակ են հղել` առջարկելով չեղարկել Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։



