Ուկրաինան չի փոխի սահմանադրությունը հանուն չեզոք կարգավիճակի. Զելենսկի
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի պատրաստվում երկրի չեզոք կարգավիճակն ամրագրել սահմանադրությունում։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Եթե չեզոքությունն ընդհանրապես ենթադրում է, որ մենք ՆԱՏՕ-ում չենք, ապա մենք արդեն գտնվում ենք այդ կարգավիճակում: Իսկ ի՞նչն է հետո աշխատելու մեր անվտանգության համար երկարաժամկետ հեռանկարում: Չեզոքության ամրագրումը նշանակում է, որ դուք փոխում եք ձեր երկրի սահմանադրությունը, և Ուկրաինան դրան չի գնա»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում «Ինսայդեր» պարբերականը։
Հոկտեմբերի 6-ին Գերագույն ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդը խորհրդարան էր ներկայացրել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը սահմանադրությունում ամրագրելու մասին օրինագիծ։ Սակայն օրինագիծը դեռևս չի գրանցվել, քանի որ գրանցման համար անհրաժեշտ է 150 պատգամավորի ձայն։ Ավելի վաղ պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն ևս առաջարկել էր քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը։ Նա հայտարարել էր, որ հանուն խաղաղ կարգավորման՝ Ուկրաինան պետք է գնա զիջումների, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղեգծից հրաժարվելու, ռուսաց լեզվի կարգավիճակի և կանոնական Ուկրաինական ուղղափառ եկեղեցու դրության հարցերում։



