Իրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ, 19 վիրավnր
МЕЖДУНАРОДНОЕԻրանի Իլամ նահանգում ուղևորատար ավտոբուսի շրջվելու հետևանքով 11 մարդ զոհվել է, ևս 19-ը՝ վիրավորվել, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանփուրը։
Ավելի վաղ Իլամ նահանգի Կարմիր մահիկի ընկերությունը IRIB հեռուստաընկերությանը հայտնել էր առնվազն 5 զոհի և 17 վիրավորի մասին։ Հետագայում զոհերի և վիրավորների թվի վերաբերյալ այս տվյալները ճշգրտվել են։
Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը շեշտել է պատասխանատու վարելաոճի կարևորությունը՝ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու համար։
Վթարի ստույգ պատճառը դեռևս պարզված չէ։
1
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян
2
Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в ...
3
Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия
4
Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак Карапетян
5
Специальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026



