Գործարկվել է անձնագրերի և նույնականացման քարտերի արագացված տրամադրման ծառայությունը. ՆԳՆ խոսնակ
ОБЩЕСТВОՆոյեմբերի 14-ից Հայաստանում հասանելի է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման արագացված ծառայությունը։ Հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Արագացված ծառայությունից օգտվելու դեպքում Երևանում փաստաթուղթը հնարավոր է ստանալ 24 ժամվա ընթացքում, իսկ մարզերում՝ 48 ժամվա ընթացքում։ Նշված ժամկետներում շաբաթ և կիրակի օրերը չեն հաշվարկվում։
Ծառայության արժեքը նույնականացման քարտի համար կազմում է 13 950 դրամ՝ սահմանված 5950 դրամ վճարին ավելանում է 8000 դրամ։ Կենսաչափական անձնագրի արագացված տրամադրման համար քաղաքացիները պետք է վճարեն 88 650 դրամ՝ հիմնական 28 650 դրամ վճարից բացի վճարելով ևս 60 000 դրամ։
Արագացված ծառայությունից օգտվող քաղաքացիները սպասարկվում են առաջնահերթությամբ։
1
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян
2
Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в ...
3
Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия
4
Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак Карапетян
5
Специальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026



