Գերմանիայում երտասարդները կրկին բողոքի ցույցեր են անցկացվել. Բեռլինում բերմшն է ենթարկվել 22 մարդ, տուժել են ոստիկաններ
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայում շաբաթ օրը տեղի է ունեցել երիտասարդական բողոքի ցույցերի երկրորդ փուլը, սակայն մասնակիցների թիվը զգալիորեն ավելի քիչ է եղել, քան երկու շաբաթ առաջ, հաղորդում է dpa-ն։
Ոստիկանության տվյալներով, ցույցերի մեծ մասը խաղաղ է անցել։ Բեռլինում երեկոյան հավաքվել է շուրջ 700 մարդ, թեև կազմակերպիչները հայտարարել էին 100 մասնակցի համար նախատեսված ակցիայի մասին։ Ոստիկանության տվյալներով, տարբեր իրավախախտումների, այդ թվում՝ պիրոտեխնիկական միջոցներ նետելու կասկածանքով բերման է ենթարկվել 22 մարդ։ Կարգուկանոնն ապահովելու համար փողոց է դուրս բերվել շուրջ 700 ոստիկան։ Հաղորդվում է, որ ոստիկանության երկու աշխատակից վնասվածքներ է ստացել։
Հյուսիսային Բրեմեն քաղաքի կենտրոնում անցկացված ցույցին մասնակցել է մինչև 670 մարդ։ Մինչդեռ կազմակերպիչներն ակնկալում էին հավաքել շուրջ 2 հազար մասնակցի։
Գերմանիայի արևմուտքի մյուս քաղաքներում ևս մասնակցությունը սպասվածից ցածր է եղել։ Վուպերտալում ակցիային մասնակցել է շուրջ 80 մարդ, Դյուսելդորֆում՝ շուրջ 100։
Բողոքի ցույցերը կազմակերպել է Gen Z regelt («Z սերունդը գործն իր ձեռքն է վերցնում») շարժումը։ Դրա մասնակիցները հանդես են գալիս դպրոցների, կախվածություններ ունեցող մարդկանց օգնության ծառայությունների և հոգեթերապևտիկ օգնության ֆինանսավորման ավելացման օգտին, ինչպես նաև պահանջում են միջոցներ ձեռնարկել կյանքի թանկացման դեմ պայքարելու, սոցիալական արդարությունն ամրապնդելու և ավելի ակտիվ կլիմայական քաղաքականություն վարելու ուղղությամբ։
Բացի այդ, շարժումը դեմ է պարտադիր զինվորական ծառայության ներդրմանը և քաղաքացիների նկատմամբ պետական հսկողության ընդլայնմանը։
Երկու շաբաթ առաջ Գերմանիայի քաղաքներում շարժման բողոքի ցույցերի առաջին փուլին մասնակցել էին տասնյակ հազարավոր երիտասարդներ։ Թեև ակցիաների մեծ մասը նույնպես անցել էր խաղաղ, որոշ ցույցերից հետո կատաղի բախումներ էին տեղի ունեցել։ Հետագայում կազմակերպիչները տարանջատվել էին բռնություններից։
Երիտասարդական բողոքի ցույցերի հաջորդ՝ զգալիորեն ավելի լայնածավալ ալիքը Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում սպասվում է առաջիկա ուրբաթ՝ համաեվրոպական երիտասարդական գործադուլի շրջանակում։ Բեռլինում կազմակերպիչները ցույց են գրանցել, որին ակնկալվում է 15 հազար մարդու մասնակցություն։
Ակցիաներ են նախատեսվում նաև Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում և Մեծ Բրիտանիայում։



