Լատվիա-Հայաստան․ մեկնարկային կազմեր
СПОРТՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր արտագնա հանդիպում կանցկացնի Լատվիայի ընտրանու հետ։ Քիչ առաջ հայտնի են դարձել մրցող թիմերի մեկնարկային կազմերը։
Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խաղադաշտ դուրս բերելու համար ընտրել է հետևյալ կազմը․

- Դարպասապահ՝ Ալեքսանդր Միշիև
- Պաշտպաններ՝ Ստյոպա Մկրտչյան, Գեորգի Հարությունյան, Արտյոմ Բանդիկյան, Նաիր Թիկինզյան
- Կիսապաշտպաններ՝ Կառլեն Հովհաննիսյան, Ուգոչուկվու Իվու, Նարեկ Գրիգորյան
- Հարձակվողներ՝ Ժիրայր Շաղոյան, Արթուր Սերոբյան, Արթուր Ղարիբյան
Հավելենք, որ C լիգայի երկրորդ խմբի եզրափակիչ տուրից առաջ Հայաստանի հավաքականը 5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ Լատվիան 1 միավորով վերջին տեղում է։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում՝ սեպտեմբերի 25-ին Երևանում, մեր ընտրանին առավելության էր հասել 2։0 հաշվով։
Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։
1
Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в ...
2
Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия
3
Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак Карапетян
4
Специальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026
5
Фонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябре



