Ереван, 16.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վտանգներ Wհatsapp-ից. ինչպես պաշտպանվել

ОБЩЕСТВО

WhatsApp-ը, որն ամեն օր օգտագործվում է միլիոնավոր մարդկանց կողմից, շարունակում է մնալ նաև կիբերխարդախների թիրախներից մեկը։ Վերջին շրջանում առցանց խարդախությունները գնալով ավելի բարդ մեթոդներով են իրականացվում․ հանցագործները փորձում են ոչ միայն գումար կորզել օգտատերերից, այլև ձեռք բերել նրանց անձնական տվյալները, կոտրել հաշիվները և դրանց միջոցով խաբել ընկերներին ու հարազատներին։

Խարդախությունների վտանգն այն է, որ հաճախ դրանք առաջին հայացքից սովորական նամակագրություն են հիշեցնում։ Օգտատերը կարող է հաղորդագրություն ստանալ ծանոթի անունից, տեսնել հայտնի ընկերության լոգոն կամ ստանալ գայթակղիչ առաջարկ՝ նույնիսկ չկասկածելով, որ գործ ունի խաբեության հետ։

Ամենատարածված մեթոդներից մեկը WhatsApp-ի հաշվի կոդը կորզելն է։ Խարդախները կարող են ներկայանալ որպես ծանոթ, տեխնիկական աջակցության աշխատակից կամ որևէ ծառայության ներկայացուցիչ և խնդրել ուղարկել SMS-ով ստացված վեցանիշ հաստատման կոդը։ Այն ստանալուց հետո նրանք կարող են մուտք գործել օգտատիրոջ հաշիվ, դուրս մղել նրան սեփական էջից և արդեն նրա անունից գումար խնդրել ծանոթներից։

Կեղծ պետական կառույցների և բանկերի աշխատակիցներ։ Հայաստանում ևս արձանագրվել են նման դեպքեր։ ՀՀ քննչական կոմիտեն 2026 թվականի փետրվարին հայտնել էր, որ բացահայտված հանցավոր խմբի անդամները WhatsApp-ում ստեղծել են ղեկավար պաշտոնյաների անուններով կեղծ օգտահաշիվներ՝ ներկայանալով ԱԱԾ-ի, ՆԳՆ ոստիկանության և Կենտրոնական բանկի աշխատակիցներ։ Նրանք քաղաքացիներին համոզել են վարկ վերցնել կամ իրենց բանկային հաշիվներից գումարները կանխիկացնել և իբր անվտանգ պահպանության նպատակով փոխանցել այլ հաշվեհամարների, այդ թվում՝ կրիպտոդրամապանակների միջոցով։ Արդյունքում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ։

 

Կեղծ ներդրումային առաջարկներ։ Մեկ այլ տարածված մեթոդ է WhatsApp-ով բարձր եկամուտ խոստանալը։ Մարդկանց առաջարկում են ներդրումներ կատարել կրիպտոարժույթներում, բաժնետոմսերում կամ այլ նախագծերում՝ խոստանալով կարճ ժամանակում մեծ շահույթ։ Սկզբում կարող են նույնիսկ փոքր գումարի դիմաց ցույց տալ իբր ստացված եկամուտը, որպեսզի մարդը վստահի և ավելի մեծ գումար ներդնի։ Սակայն որոշ ժամանակ անց կապը դադարում է, իսկ ներդրված գումարը վերադարձնել այլևս հնարավոր չի լինում։

 

QR կոդի միջոցով հաշվի հասանելիության ստացում։ Խարդախները կարող են առաջարկել մասնակցել քվեարկության, ստանալ մրցանակ կամ օգտվել հատուկ առաջարկից՝ դրա համար խնդրելով սկանավորել QR կոդը կամ մուտքագրել WhatsApp-ի հաստատման կոդը։ Այդ գործողությամբ հնարավոր է, որ օգտատերը թույլատրի խարդախին իր հաշիվը միացնել մեկ այլ սարքի։ Այսպիսով՝ հանցագործը կարող է հետևել նամակագրությանը և օգտվել հաշվից՝ առանց սեփականատիրոջ անմիջական մասնակցության։ Meta-ն 2026 թվականի մարտին հայտնել է, որ WhatsApp-ում ներդնում է սարքի կասկածելի միացման մասին նախազգուշացումներ։

 

Կեղծ աշխատանքի առաջարկներ։ Մարդկանց անհայտ համարներից առաջարկում են հեռավար աշխատանք՝ խոստանալով բարձր վարձատրություն՝ ընդամենը մի քանի ժամվա աշխատանքի դիմաց։ Որոշ դեպքերում աշխատանքի ընդունվելու, հաշիվ ակտիվացնելու կամ առաջադրանքներ կատարելու համար պահանջում են նախապես գումար փոխանցել կամ տրամադրել անձնական տվյալներ։ Նման առաջարկները նույնպես կարող են խարդախության մաս լինել։

Ինչպե՞ս պաշտպանվել

Past.am-ը ներկայացնում է մի քանի կարևոր կանոն, որոնք կարող են օգնել խուսափել նման ծուղակներից։

  • Երբեք ոչ մեկին մի փոխանցեք WhatsApp-ի կամ SMS-ով ստացած հաստատման կոդը։

  • Մի սկանավորեք անհայտ անձանց ուղարկած QR կոդերը։

  • Ակտիվացրեք երկփուլանի ստուգումը (Two-step verification)։

  • Մի փոխանցեք գումար այն անձանց, որոնք ներկայանում են որպես բանկի կամ պետական կառույցի աշխատակիցներ և պահանջում են գումարը տեղափոխել այլ հաշվեհամարի։

  • Կասկածելի հղումներով մի անցեք և մի ներբեռնեք անհայտ աղբյուրներից ստացված հավելվածներ։

  • Եթե ծանոթներից որևէ մեկը անսպասելիորեն գումար է խնդրում, նախ զանգահարեք նրան և համոզվեք, որ հաղորդագրությունն իսկապես իր կողմից է ուղարկվել։

  • Կասկածելի օգտահաշիվները արգելափակեք և հաղորդեք WhatsApp-ին։

Եթե արդեն կորցրել եք հաշվի հասանելիությունը, հնարավորինս արագ փորձեք այն վերականգնել հեռախոսահամարի միջոցով և զգուշացրեք ձեր կոնտակտներին, որ ձեր անունից կարող են խարդախ հաղորդագրություններ ուղարկվել։

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը նմանատիպ դեպքերի վերաբերյալ քաղաքացիներին հորդորում է դիմել իրավապահներին։ Խորհրդատվության համար գործում է նաև ինտերնետային խարդախությունների թեժ գիծը՝ 011 52 52 52։

 

Այսպիսով՝ WhatsApp-ից օգտվելիս միայն անծանոթ համարներից զգուշանալը բավարար չէ։ Խարդախները կարող են ներկայանալ նաև հարազատի, ընկերոջ կամ պետական կառույցի աշխատակցի անունից։ Ամենակարևոր կանոնը մեկն է՝ ոչ մի կասկածելի հաղորդագրության կամ զանգի ազդեցության տակ մի շտապեք տրամադրել տվյալներ կամ գումար փոխանցել։ Past.am-ը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ թվային անվտանգության հարցում զգոնությունը կարող է կանխել ոչ միայն անձնական տվյալների կորուստը, այլև լուրջ ֆինանսական վնասը։

Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?