ԱՄՆ-ի ավիադիսպետչերները սարքավորումների պահեստամասեր են գնում eBay-ից․ WP
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ օդանավակայանների աշխատակիցները երբեմն ստիպված են լինում սպասարկման համար անհրաժեշտ պահեստամասերն ինքնուրույն ձեռք բերել առցանց հարթակներից։ Այս մասին նոյեմբերի 15-ին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Պարբերականի տվյալներով՝ նման անհրաժեշտություն է առաջանում, երբ սկզբնական մատակարարները դադարեցնում են անհրաժեշտ պահեստամասերի արտադրությունը։ Դրանք ձեռք են բերվում նաև հանրահայտ eBay առցանց առևտրային հարթակից։
«Վերջերս ստիպված եղանք այդպես վարվել կառավարման աշտարակում գտնվող վերգետնյա ռադիոտեղորոշիչ համակարգի համար անհրաժեշտ մի պահեստամասի դեպքում», — թերթին պատմել է ԱՄՆ օդանավակայաններից մեկի ավիադիսպետչերը։
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ անհրաժեշտ պահեստամասին սպասել են երկու շաբաթ։
1
Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в ...
2
Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак Карапетян
3
Специальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026
4
Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия
5
Фонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябре



