Պուտինի կոշտ ուղերձը․ Արևմուտքը չի հրաժարվում նեոգաղութային հավակնություններից
МЕЖДУНАРОДНОЕԱրևմտյան մի քանի երկրի հավակնությունները խանգարում են միջազգային հարաբերությունների արդար, ժողովրդավարական համակարգի կառուցմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Հանուն ազգերի ազատության» շարժման գլխավոր ասամբլեայի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Ժամանակակից աշխարհն ապրում է չափազանց լուրջ փոփոխություններ։ Ավելի ու ավելի շատ երկրներ են հանդես գալիս միջազգային հարաբերությունների արդար, ժողովրդավարական համակարգի կառուցման օգտին, որը հիմնված է բազմաբևեռության և իրական իրավահավասարության սկզբունքների վրա։ Այս նպատակին հասնելու լուրջ խոչընդոտ են մնում արևմտյան մի շարք պետությունների նեոգաղութային հավակնությունները»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հեռագրում։
Նախագահը նկատել է, որ նախկին մետրոպոլիաները, որոնք ժամանակին ստիպված են եղել հրաժարվել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների ուղղակի ճնշումից, նախկինի պես փորձում են պահպանել վերահսկողությունը այդ տարածաշրջանների երկրների տնտեսությունների նկատմամբ, միջամտել նրանց ներքին գործերին և ազդել նրանց արտաքին քաղաքականության վրա։



