Կասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ
ОБЩЕСТВОՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է Շիրակի մարզի Ազատան գյուղում գործող «ԻԳԻԹ» ընկերության թթվասերի և թթվասերային արտադրանքի արտադրամասի գործունեությունը։
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրամասի հատակների և առաստաղների մի մասը չի համապատասխանել սահմանված պահանջներին, իսկ արտադրության ընթացքում օգտագործվել են սննդամթերքի հետ շփման համար ոչ համապատասխան նյութերից պատրաստված սարքավորումներ։
Ընկերությանը հանձնարարվել է վերացնել արձանագրված խախտումները և արտադրամասի պայմանները համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ Թերությունները շտկելու համար սահմանվել է համապատասխան ժամկետ։
1
Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в ...
2
Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак Карапетян
3
Специальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026
4
Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия
5
Фонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябре



