Ереван, 16.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Աշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի՝ կսահմանվի 32 տարեկան․ նախագիծ

ОБЩЕСТВО

Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած ուսանողները, ուսումնառության ավարտից հետո առնվազն 3 տարի աշխատելով ՀՀ կառավարության  սահմանած ոլորտներում, կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից։ Նախորդ տարի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ և Կառավարության կողմից հաստատված համապատասխան կարգով արդեն գործարկվել է բարձր որակավորում ունեցող կադրերին երեք տարով տարկետում տալու և գերակա ոլորտներում մասնագիտական գործունեություն անցնելու պայմանով հետագա զինծառայությունից ազատվելու  համակարգը։ Սակայն իրավակարգավորման ընթացքում առաջացող խնդիրները հաշվի առնելով՝   առաջարկվում է  միայն այս խմբի քաղաքացիների համար  փոխել զինծառայության տարիքային շեմը՝ 27 տարեկանի փոխարեն սահմանելով 32 տարեկան։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխության այս նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նախագիծն ուղղված է մեր երկրում բարձր մասնագիտական ներուժի իրացմանը և ներգրավման հնարավորությունների ընդլայնմանը»,- ներկայացնելով նախագիծը՝ ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ Կառավարությունը սահմանել է 7 ոլորտ, որոնցում աշխատանքը թոփ 50 բուհերում սովորող քաղաքացիների համար դիտվում է  գերակա ոլորտ։

Նշված ոլորտներն են՝ հանրային կառավարումը, որը ներառում է  պետական բոլոր ինստիտուտները՝ գործադիր, օրենսդիր և դատական մարմինները, կրթությունը և գիտությունը, ռազմարդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները,  արդյունաբերությունը /գյուղմթերքի արտադրություն, հանքարդյունաբերություն, էներգետիկա/,  առողջապահությունը և ֆինանսները։

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝  այս տարի գործընթացն առաջին անգամ է իրականացվել․ հոկտեմբերի 1-30-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված պայմաններին համապատասխանող 40 քաղաքացիներից 21-ն արդեն իսկ դիմել են՝ այս համակարգով պետությանը ծառայելու և տարկետում ստանալու համար։ Երեք տարվա մասնագիտական գործունեությունից հետո նրանք հետագայում կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։

Ընդ որում՝ դիմողները հայտեր են ներկայացրել  տարբեր ոլորտների համար՝ Ջրային կոմիտե, Ֆինանսների նախարարություն, Ներքին գործերի նախարարություն, Կենտրոնական բանկ, գիտական ինստիտուտներ, դպրոցներ, բուհեր և այլն, ինչը, ըստ նախարարի, ցույց է տալիս, որ  ծրագիրը շատ թիրախային և հասցեական է։ Միաժամանակ,  տարկետման և  զորակոչի ենթակա լինելու տարիքային վերին շեմը սահմանափակում է ծրագրի ամբողջական իրականացման հնարավորությունը․ 

«Ասպիրանտուրայում և մագիստրատուրայում սովորող քաղաքացիների համար 27 տարեկանի վերին շեմը կարող է խնդրահարույց դառնալ ուսումնառությունից հետո երեք տարի աշխատելու տեսանկյունից, քանի որ այս երեք տարվա շրջափուլի ընթացքում նրանց 27-ն ըստ էության լրացած է լինում, ինչը նշանակում է, որ տարկետման այս իրավունքից չեն կարողանում օգտվել։ Ուստի, առաջարկում ենք զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը միայն այս խմբի քաղաքացիների համար սահմանել 32 տարեկանը։ Նախագիծը համապատասխանաբար շրջանառված և քննարկված է»,- հարցի զեկուցման ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարարը։

Հարցի քննարկման ընթացքում ի պատասխան պատգամավորներից մեկի հարցի՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ներկա պահին այս օրենսդրական փոփոխության շահառու են դիտվում շուրջ 700 քաղաքացի, որոնք սովորում են թոփ 50 բուհերում և արդեն իսկ այդ հիմքով ունեն ակադեմիական տարկետում։

Հետագա տարիներին ծրագրի շահառու կարող են դառնալ նաև այն քաղաքացիները, որոնք կընդունվեն աշխարհի առաջատար բուհեր և հետագայում իրենց մասնագիտական նպաստը կբերեն մեր երկրի ու պետության զարգացմանը։

Նախագծի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում, պատգամավորները տարբեր հարցեր են ուղղել  նախարարին։

Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ նախագիծը չի տարածվում 18 տարեկան զորակոչիկների վրա. այն բացառապես վերաբերում է արտերկրի վարկանիշային բուհերում սովորող այն ուսանողներին, որոնք ուսումնառության ավարտից հետո պետք է վերադառնան և զորակոչվելու փոխարեն Կառավարության սահմանած կարգով մասնագիտական աշխատանք կատարեն գերակա ոլորտներում։ 

При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17