Մեդվեդևը խոսել է ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության մասին՝ հիշատակելով նաև Հայաստանը
МЕЖДУНАРОДНОЕԸնտրական գործընթացները դարձել են միջազգային քաղաքական հակամարտությունների նոր հարթակ։ Այս մասին «Հանուն ազգերի ազատության» համաշխարհային շարժման գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարել է Единая Россия կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ ընտրական գործընթացների վրա արտաքին ազդեցության խնդրին բախվում են ինչպես Գլոբալ Հարավի, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներ։ Այդ համատեքստում Մեդվեդևը հիշատակել է նաև Հայաստանը՝ Գերմանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մոլդովայի և Բրազիլիայի հետ միասին։
Մեդվեդևը հավելել է, որ արտաքին քաղաքական դերակատարները հաճախ չեն ցանկանում հաշվի նստել ժողովուրդների կամարտահայտության հետ։ Նա ընտրական գործընթացներին արտաքին միջամտության հարցը ներկայացրել է որպես միջազգային քաղաքականության կարևոր մարտահրավեր։
1
Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в ...
2
Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак Карапетян
3
Специальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026
4
Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия
5
Фонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябре



