Խամենեիի և նրա ընտանիքի սպանության գործով Թեհրանը մեղադրանք է առաջադրել․ մանրամասներ
МЕЖДУНАРОДНОЕԻրանի դատական իշխանության մամուլի քարտուղար Ալի Քազեմին հայտնել է Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների սպանության գործով քրեական վարույթի վերջին զարգացումների մասին։
Նա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դատախազական նախաքննության փուլում հետաքննության և անհրաժեշտ իրավական ընթացակարգերի իրականացումից հետո մեղադրական եզրակացություն է կազմվել 159 անձի, այդ թվում՝ ԱՄՆ-ի 92 և Իսրայելի 67 քաղաքացիների նկատմամբ, որոնք մեղադրվում են ահաբեկչական գործողությունների մեջ, որոնց հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը։
Քազեմին հավելել է, որ հաստատումից հետո մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Հեղափոխական դատարան՝ գործը քննելու համար։
Նա նաև հայտնել է, որ դատական քննությունն ընդգրկում է ոչ միայն նախկին գերագույն առաջնորդի սպանությունը, այլև նրա ընտանիքի անդամների մահվան հանգամանքները։



