Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
ЭКОНОМИКА«Արդեն երրորդ անգամ անցկացվող ֆորումին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine-ը ներկա է ղեկավարության ամբողջ կազմով և հանդիսանում է միջոցառման ռազմավարական հովանավորներից մեկը։ Լինելով Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը՝ մենք չենք կարող սահմանափակվել միայն բիզնես գործունեությամբ. ոլորտի, տնտեսության և Հայաստանի զարգացման գործում մենք ստանձնել ենք ավելին անելու պատասխանատվություն։ Միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան աշխատելը և օրինակելի լինելը հիմք են ստեղծում պետության, հասարակության, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար»։
Mining Armenia Forum 2026-ի շրջանակում Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա-ի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը տնտեսագետ Parsyan Suren-ի հետ զրույցում անդրադարձել է ոլորտի առանցքային զարգացումներին և առաջիկա անելիքներին։
Vardan Jhanyan-ի խոսքով՝ Ասոցիացիան կառավարության ու Ազգային ժողովի հետ ակտիվ աշխատում է օրենսդրական բացերը լրացնելու ուղղությամբ՝ ուղենիշ ունենալով հետխորհրդային երկրների, մասնավորապես Ղազախստանի հաջողված փորձը։ Նա նաև ընդգծել է, որ Ասոցիացիան նախաձեռնել է կայուն զարգացման միասնական ստանդարտի ներդրումը, որը մի քանի տասնյակ չափորոշիչներով ամեն տարի կգնահատի Հայաստանի բոլոր մետաղական հանքերի աշխատանքը։
Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասները՝ տեսանյութում
1
Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак Карапетян
2
Специальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026
3
Фонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябре
4
Закрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак Карапетян
5
Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рисками



