Մհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»
ПОЛИТИКАՈւժն է ծնում իրավունք, իսկ գիտելիքն ու խելքը՝ ուժ
Սիրելի՛ ուսանողներ,
Մենք բոլորս լսել ենք, որ ուժն է ծնում իրավունք։ Բայց ուժն էլ ծնվում է գիտելիքից, խելքից։
Իսկ դա նշանակում է, որ դուք՝ յուրաքանչյուրդ, տարբեր մասնագիտություններ ընտրելով, որոշել եք ձեր բնագավառում գիտելիք, խելք ունենալ։
Վստահ եմ՝ ձեզանից շատ-շատերը, իսկ ես կցանկանայի, որ բոլորդ, որոշում ունեք այդ խելքը, այդ գիտելիքը ծառայեցնել Հայաստանի Հանրապետությանը։
Հետևաբար, ուզում եմ խնդրել ձեզ՝ որքան կարող եք, շատ գիտելիք ու խելք ունեցեք, որպեսզի անվտանգ, բարեկեցիկ և արդար Հայաստան կառուցեք։
Հատկապես ձեզ համար, քանզի դուք ձեր սերնդի ամենաառաջադեմ և մեր պետության համար ամենակարևոր քաղաքացիներն եք լինելու, պետք է, որ Հայաստանից ավելի թանկ արժեք չլինի։
Եվ միշտ հիշեք՝ ուժը ծնվում է գիտելիքից, խելքից։
Հետևաբար, դուք եք ծնելու այդ ուժը՝ ձեր գիտելիքներով, ձեր խելքով։
Հետևաբար, որքան լավ սովորեք, որքան շատ գիտելիք ու խելք ունենաք, այնքան ավելի շատ ուժ եք ծնելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ձեր ապագայի, հանուն ձեր ապագա սերունդների։
Աստված պահապան ձեզ, սիրելի՛ ուսանողներ։
Աստված պահապան Հայաստանն ու հայ ժողովրդին։
Մհեր Ավետիսյան
Մանրամասները՝ Մհեր Ավետիսյան-ի էջում
1
Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак Карапетян
2
Специальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026
3
Фонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябре
4
Закрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак Карапетян
5
Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рисками



