ԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո
ПОЛИТИКАԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հանդիպել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, Վաշինգտոնը լրջորեն դիտարկում է դրա անցկացման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սա լուրջ է այն իմաստով, որ նախագահը երբեք որևէ մեկի հետ հանդիպումներն ու բանակցությունները որպես զիջում չի դիտարկել։ Նախագահը կարծում է, որ եթե մենք խնդիրներ ունենք ԿԺԴՀ-ի հետ, ապա դրանք լուծելու միակ միջոցը փոխգործակցությունն է։ Դա կարող է անհնարին լինել, ես չեմ ասում, որ հանդիպումը տեղի կունենա վաղը, ես միայն ասում եմ, որ նախագահը ցանկանում է հանդիպում և քննարկումներ։ Նա պատրաստ է դա անել», - ասել է նա Մանիլայում լրագրողների հետ շփման ժամանակ։
1
Специальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026
2
Фонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябре
3
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
4
Закрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак Карапетян
5
Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рисками



