«Tara Gas» գազատար նավի վրա հարձակում է եղել, անձնակազմից մեկն անհետ կորել է (տեսանյութ)
МЕЖДУНАРОДНОЕՀորմուզի նեղուցի մոտակայքում Պանամայի դրոշի ներքո նավարկող «Tara Gas» գազատար նավի վրա հարձակում է եղել, անձնակազմի անդամներից մեկն անհետ կորել է․ այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի իշխանություններին և ծովային անվտանգության ոլորտի աղբյուրներին։
Եվս երկու նավաստի վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել։
Նավի վրա հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին՝ Օմանի ափերի մոտ, Մուսանդամ թերակղզու հարևանությամբ, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Օմանի ծառայությունները տարհանել են անձնակազմի բոլոր 24 անդամներին։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 21 նավաստի անվնաս է, երկուսը բուժօգնություն են ստացել, իսկ մեկն անհետ կորել է։
1
Специальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026
2
Фонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябре
3
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
4
Закрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак Карапетян
5
Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рисками



