2 դպրոցական աղջկա դիակ է հայտնաբերվել
ОБЩЕСТВО
Ռուսաստանի Թաթարստանի Հանրապետությունում իրավապահ մարմինները պարզում են երկու անչափահասների մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկու 16-ամյա ուսանողների մարմինները հայտնաբերվել են Մամադիշի շրջանում գտնվող Պուզանկա կոչվող լեռան վրա։
Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակիցներն այժմ իրականացնում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու տեղի ունեցածի ամբողջական պատկերը, ինչպես նաև դեռահասների մահվան պատճառներն ու հանգամանքները։
Այս պահին դեպքի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում։
Past.am-ը կհետևի դեպքի քննության ընթացքին և նոր տեղեկությունների կհրապարակի դրանց ի հայտ գալուն պես։
1
Специальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026
2
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
3
Фонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябре
4
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
5
Аршака Карапетян отвечает на комментарии



