Լիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը
МЕЖДУНАРОДНОЕԼիտվայի գազատրանսպորտային համակարգի օպերատոր Amber Grid-ը, նավթատերմինալների և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) տերմինալների օպերատոր KN Energies-ը և լեհական Gaz-System գազի օպերատորը պայմանավորվել են բարձրացնել Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային կարևորագույն ենթակառուցվածքների անվտանգությունն ու կայունությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նշվում է, որ ըստ Amber Grid-ի մամուլի ծառայության՝ ընկերությունները համապատասխան հուշագիր են ստորագրել համագործակցության շուրջ։
«Համատեղ զորավարժությունները, սպառնալիքների մասին տեղեկատվության փոխանակումը և համակարգված արձագանքը կօգնեն ավելի լավ պաշտպանել գազատարներն ու ՀԲԳ-տերմինալները, որոնցից կախված է բնակչության և բիզնեսի էներգամատակարարումը», – հայտարարել է Լիտվայի էներգետիկայի նախարար Լուկաս Սավիցկասը։
Amber Grid-ի ղեկավար Նյամունաս Բիկնյուսի խոսքով՝ Բալթիկ ծովի տարածաշրջանի էներգետիկ օբյեկտները գործում են որպես միասնական համակարգ։
Համաձայնագիրը նաև արտացոլում է կարևորագույն էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության ուժեղացման, համակարգերի կայունության բարձրացման և արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը զարգացնելու նպատակները, որոնք ամրագրված են Լիտվայի և Լեհաստանի էներգետիկայի նախարարների համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրվել է հոկտեմբերին Վիլնյուսում։



