Քուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շենժենում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հայտնել է Ուկրաինայում խաղաղության հասնելու իր ցանկության և այդ նպատակով ակտիվ համագործակցելու պատրաստակամության մասին։ Այս մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները։
«Նախագահ Թրամփը Սթիվին (Ուիթքոֆին) և ինձ ուղարկեց այստեղ, իսկ հետո հանդիպման ընթացքում անձամբ զանգահարեց՝ պատմելու Շենժենում Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հետ ունեցած խորհրդակցությունների մասին։ Նա երկուսին էլ շատ հստակ ուղերձ է հղել, որ ցանկանում է հասնել խաղաղության և պատրաստ է այդ նպատակով ակտիվորեն համագործակցել նրանց հետ»,- ասել է Քուշները։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



