«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվի
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ։ Այս մասին գրել է Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտի և մեր մյուս զոհված հերոսների հիշատակին նվիրված անկյուն ստեղծելու նախաձեռնությունը։ Առաջարկվող տարածքն արժանացել է հերոսի հոր հավանությանը։
Այս պահին աշխատանքներ են տարվում հիշատակի անկյան էսքիզային առաջարկները մշակելու ուղղությամբ, որոնք կներկայացվեն և կհամաձայնեցվեն հերոսի ընտանիքի հետ։
Կարևոր է, որ այս նախաձեռնությունն իրականացվի հարազատների հետ համատեղ քննարկումների և նրանց ցանկությունների հաշվառմամբ»,- գրել է նա։
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



