Շենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ Թբիլիսի
МЕЖДУНАРОДНОЕԹբիլիսիի Քվեմո Պոնիչալա արվարձանի բազմաբնակարան շենքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս երկու դի. նախկինում հայտնաբերվել էին երկու կնոջ և մեկ երեխայի դիեր։
Ողբերգության վայրում որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են ավելի քան տասը ժամ։ Փլուզված շենքի փլատակների տակ շարունակվում են ևս երկու մարդու որոնումները։
Գործողությանը մասնակցում է մինչև 150 հրշեջ և փրկարար։ Նրանք ուսումնասիրում են շենքը՝ կինոլոգների և մասնագիտացված սարքավորումների օգնությամբ։ Նրանք բոլորը վտանգում են իրենց կյանքը։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլիի խոսքով՝ երկրորդ փլուզումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։
Մի քանի ժամ առաջ փրկարարներին հաջողվել է փլատակներից կենդանի դուրս բերել երեք տարեկան մի աղջկա։ Նա փլատակների տակ էր մնացել ավելի քան ութ ժամ. նա գիտակից էր և առանց տեսանելի վնասվածքների։ Բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Պայթյունի հետևանքով վիրավորված ևս երկու մարդ մնում է Թբիլիսիի հիվանդանոցներում, ևս երկուսը դուրս են գրվել բժշկական օգնություն ստանալուց հետո։
Նոյեմբերի 19-ի առավոտյան՝ ժամը 9:00-ի սահմաններում, Քվեմո Պոնիչալայի հինգհարկանի շենքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի ալիքը վնասել է շենքի միջնապատը և տանիքը, ինչպես նաև քանդել է մի քանի աստիճանավանդակներ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հինգերորդ հարկի բնակարանի ջեռուցիչից գազի արտահոսքի պատճառով, որտեղ սեփականատերը վերադարձել էր նախորդ օրը երկարատև բացակայությունից հետո:
Դատախազությունը քրեական գործ է հարուցել անվտանգության կանոնների խախտման հիմքվ:
Հետևեք մեզ՝ այստեղ



