Թրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել նրան արագացնել Ուկրաինայում խաղաղության բանակցությունները, հաղորդում է Axios-ը։
Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ Թրամփի և Պուտինի միջև անձնական հանդիպումը սկզբում նախատեսված չէր, սակայն ամերիկացի առաջնորդը ցանկանում էր անմիջականորեն քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերը իր ռուս գործընկերոջ հետ։
«Այդ օրը ավելի ուշ Վիտկոֆը և Քուշները Բեռլինում գտնվող եվրոպացի առաջնորդներին ասացին, որ Թրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա՝ արագացնելու խաղաղության բանակցությունները՝ Ռուսաստանի առաջնորդին ասելով, որ հիմա ժամանակն է գործարք կնքելու», - հաղորդել է լրատվամիջոցը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյայի։
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



