Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին
МЕЖДУНАРОДНОЕԿիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Դնեպր գետի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին։
Ըստ նրա Telegram ալիքում հրապարակված գրառման՝ վնասվել են Պոդոլսկո-Վոսկրեսենսկի, Դարնիցկի և Յուժնի կամուրջները։ Առաջինը լիովին փակ է երթևեկության համար, մասնագետները ուսումնասիրում են երկրորդը, իսկ երրորդը բաց է միայն Դնեպրի ձախից աջ ափ անցումների համար։
«Մայրաքաղաքի ձախ և աջ ափերի միջև երթևեկության գերբեռնվածության պատճառով կոչ եմ անում բնակիչներին չմտնել քաղաք անձնական մեքենաներով, եթե դա բացարձակ անհրաժեշտություն չէ», – գրել է նա։
Ուկրաինական լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին Կիևում տեղի ունեցած պայթյունների մասին։
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



