Ереван, 20.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում

ОБЩЕСТВО

Կառավարությունը նախատեսում է ձևավորել ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման միասնական համակարգ, որը հնարավորություն կտա մեկտեղել ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով զոհված և վիրավորված անձանց, ճանապարհային ենթակառուցվածքի, վարչական իրավախախտումների և ապահովագրական հատուցումների վերաբերյալ տեղեկությունները։

 

Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած՝ ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգի ձևավորման, վարման և տվյալների ինտեգրման կարգը սահմանելու մասին նախագիծը և դրա հիմնավորումը՝ ներկայացնելով, թե ինչ նպատակով է առաջարկվում ստեղծել նոր համակարգ, ինչ տվյալներ են ներառվելու դրանում և ինչ փոփոխություններ կարող են լինել ճանապարհային անվտանգության կառավարման ոլորտում։

 

Ինչո՞ւ է անհրաժեշտ միասնական համակարգ ստեղծել

 

Ներկայումս ճանապարհային անվտանգության վերաբերյալ տվյալները հավաքագրվում և պահպանվում են տարբեր պետական մարմինների ու ոլորտային համակարգերի միջոցով։ Դրանք ներառում են պետական ճանապարհային մարմնի, Ներքին գործերի նախարարության, Առողջապահության նախարարության և ԱՊՊԱ համակարգի տեղեկատվական աղբյուրները։

 

Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանված է Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշմամբ։ Այն նախատեսում է պատահարների վերաբերյալ տվյալների հավաքագրում, վթարայնության վիճակի գնահատում, պատահարների պատճառների և դրանց նպաստող պայմանների ուսումնասիրություն ու վերլուծություն։

 

Սակայն ճանապարհային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի, բժշկական օգնության արդյունքների և ապահովագրական հատուցումների վերաբերյալ տվյալները ձևավորվում են տարբեր իրավական և տեխնիկական պայմաններով։

 

Դրանց համադրումը դժվարանում է, քանի որ միասնականացված չեն տվյալների կազմը, նույնականացման եղանակները, փոխանցման պարբերականությունը, հասանելիության և ճշտման ընթացակարգերը։

 

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ միասնական համակարգի բացակայությունը դժվարացնում է վթարավտանգ հատվածների բացահայտումը, ճանապարհային անվտանգության բարելավման միջոցառումների արդյունավետության գնահատումը և առկա ֆինանսական միջոցների օգտագործման առաջնահերթությունների որոշումը։

 

Ի՞նչ տվյալներ են ներառվելու համակարգում

 

Նախագծով առաջարկվում է ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգում ներառել տարբեր աղբյուրներից ստացվող և միմյանց լրացնող տեղեկություններ։

 

Մասնավորապես՝

 

  • ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տվյալներ,
  • պատահարների հետևանքով զոհված և վիրավորված անձանց վերաբերյալ տեղեկություններ,
  • ճանապարհային ենթակառուցվածքի և ավտոմոբիլային ճանապարհների տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալներ,
  • ճանապարհային երթևեկության բնագավառում արձանագրված վարչական իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններ,
  • բժշկական օգնության արդյունքների և տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ,
  • ԱՊՊԱ համակարգի միջոցով ձևավորված՝ պատահարների, գույքային վնասների և ապահովագրական հատուցումների վերաբերյալ տեղեկություններ։

 

Այս տվյալների համադրումը հնարավորություն կտա ճանապարհային անվտանգության վիճակը գնահատել ոչ միայն պատահարների թվով, այլև դրանց տեղադիրքի, հետևանքների, պատճառների և ենթակառուցվածքի վիճակի համատեքստում։

 

Ո՞ր մարմիններն են պատասխանատու լինելու տվյալների կառավարման համար

 

Նախագծով սահմանվում են պետական ճանապարհային մարմնի, Ներքին գործերի նախարարության և Առողջապահության նախարարության լիազորությունները։

 

Առաջարկվում է կարգավորել նշված մարմինների միջև տվյալների փոխանցման, թարմացման, ճշտման և հասանելիության տրամադրման գործընթացները։

 

Կսահմանվեն նաև՝

 

  • տվյալների փոխանցման և թարմացման ժամկետները,
  • տվյալների հասանելիության տրամադրման և դադարեցման կարգը,
  • կրկնակի հաշվառման, թերի կամ անհամապատասխան տվյալների հայտնաբերման և ճշտման մեխանիզմները,
  • տեխնիկական խափանումների արձանագրման և վերացման ընթացակարգերը։

 

Առանձին կարգավորում է նախատեսվում ԱՊՊԱ տվյալների օգտագործման համար։ Դրանք կիրառվելու են ճանապարհատրանսպորտային պատահարների, գույքային վնասների և ապահովագրական հատուցումների վերաբերյալ համախմբված ցուցանիշների վերլուծության նպատակով։

 

Ինչպե՞ս են պաշտպանվելու անձնական և բժշկական տվյալները

 

Քանի որ համակարգում ներառվելու են նաև տուժած անձանց առողջական վիճակի և բժշկական օգնության վերաբերյալ տեղեկություններ, նախագծով նախատեսվում է պահպանել անձնական տվյալների, բժշկական գաղտնիքի և օրենքով պահպանվող այլ տեղեկությունների պաշտպանության պահանջները։

 

Միաժամանակ անհրաժեշտ է սահմանել առողջապահական տվյալների օգտագործման իրավական հիմքերը, ինչպես նաև ԱՊՊԱ տվյալների փոխանցման իրավական և տեխնիկական պայմանները։

 

Նախագծի հիմնավորման համաձայն՝ համապատասխան կարգավորումները պետք է համադրվեն ոլորտային իրավական ակտերով արդեն սահմանված պահանջների հետ՝ դրանց հակասություններ չստեղծելու պայմանով։

 

Որքա՞ն հաճախ են վերլուծվելու տվյալները

 

Նախագծով նախատեսվում է ապահովել ճանապարհային անվտանգության եռամսյակային, կիսամյակային և տարեկան վերլուծությունների իրականացումը։

 

Համակարգում հավաքագրված տվյալների հիման վրա հնարավոր կլինի բացահայտել ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության տեսանկյունից առավել ռիսկային հատվածները, գնահատել իրականացված բարելավման միջոցառումների արդյունավետությունը և պլանավորել հետագա աշխատանքները։

 

Բացի այդ, նախատեսվում է հաշվարկել ճանապարհատրանսպորտային պատահարների հանրային ծախսերը։

 

Այս տեղեկատվությունը կարող է օգտագործվել ճանապարհային անվտանգության ծրագրերի և խոշոր ենթակառուցվածքային նախագծերի տնտեսական գնահատման, ինչպես նաև ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը չափելու համար։

 

Համակարգի ստեղծումը որքան կարժենա

 

Նախագծի ընդունման կապակցությամբ, ըստ հիմնավորման, անմիջապես լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի փոփոխություն չի առաջանում։

 

Այնուամենայնիվ, համակարգի ներդրման արդյունքում պետական բյուջեում ակնկալվում են ծախսերի և եկամուտների փոփոխություններ։

 

Նախնական գնահատականներով՝ միասնական և ինտեգրված համակարգի ստեղծման ծրագիրը կարժենա շուրջ 450 հազար եվրո։

 

Հիմնավորման մեջ նշվում է, որ գումարը հաշվարկվել է դեռևս 2019 թվականին նախատեսված՝ տվյալների հավաքագրման և կառավարման համակարգի համար հաշվարկված արժեքի հիման վրա։ Համակարգի ստեղծման և շահագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերջնական չափը կորոշվի արդի պայմաններում նմանատիպ համակարգերի արժեքների ուսումնասիրությունից հետո։

 

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում այլ իրավական ակտերում

 

Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ նախատեսվում է լրացումներ կատարել Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման տվյալները նոր համակարգ փոխանցելու ընթացակարգերն ու ժամկետները սահմանելու նպատակով։

 

Անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև փոփոխություններ կամ լրացումներ կատարելու Առողջապահության նախարարի՝ 2026 թվականի մայիսի 26-ի N 42-Ն հրամանում՝ գնահատելով գործող իրավական հիմքերի բավարար լինելը և հաշվի առնելով բժշկական գաղտնիքի ու անձնական տվյալների պաշտպանության պահանջները։

IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с Юнибанком