Արման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր
БЛОГԵրեկ հանդիպում եմ ունեցել Գերմանիայի Բունդեսթագում, «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Շտեֆան Կոտրեի հետ։
Հանդիպման ընթացքում պարոն Կոտրեին ներկայացրել եմ ժամանակակից Հայաստանի քաղաքական իրողությունները, որտեղ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները և ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը պարզապես անհամաձայնություն հայտնող քաղաքացիները հայտնվում են բանտում, ենթարկվում ապօրինի կալանավորումների և հետապնդումների։
Մանրամասն ներկայացրել եմ Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորման, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի նկատմամբ ստի և զրպարտության արշավի հետ կապված իրավիճակը։ Պատմել եմ նաև Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը նախորդած իրադարձությունների մասին։
Մենք մանրամասն քննարկել ենք նաև այն հանգամանքը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, որոնք իրենց ներկայացնում են որպես ժողովրդավարության բաստիոնի և հայտարարում եվրոպական ժողովրդավարական արժեքներին իրենց հավատարմության մասին, իրականում գործում են ավտորիտարիզմի և բռնապետության ոճով։
Քննարկել ենք նաև «Այլընտրանք Գերմանիայի համար» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Մեր հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորման և անազատության մեջ պահելու վերաբերյալ տեղեկատվության ներկայացումն էր։
Վստահ եմ, որ մեր հանդիպումից հետո այս հարցերը Եվրոպայում կբարձրացվեն ամենաբարձր մակարդակով։
ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչ և հանրային կապերի պատասխանատու ` Արման Աբովյան
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



