Հրաձգության Եվրոպայի առաջնությունում հայ մասնակիցները զբաղեցրել են 3-րդ տեղը
СПОРТՀայաստանը ներկայացնող հրաձիգները մեկնարկել են Հունգարիայի Գիոր քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում: Ռազմիկ Մինասյանը տղամարդկանց 10 մ. վազող թիրախ վարժությունում խոցել է 540 միավոր և զբաղեցրել 11-րդ տեղը: Շանթ Սարգսյանը՝ 13-րդն է՝ 536 միավորով, իսկ Հովհաննես Խաչատրյանը՝ 535 միավորով 14-րդ տեղում է: Ռազմիկ Մինասյան, Շանթ Սարգսյան և Հովհաննես Խաչատրյան եռյակը վազող թի րախ տղաների վարժության թիմային պայքարիում վաստակելով 1611 միավոր՝ գրավել է 3-րդ տեղը:
Պայքարին մասնակող 5 թիմերից 1677 միավորով 1-ին հորիզոնականում Ուկրաինայի թիմն է, իսկ Ռուսաստանը 1643 միավորով 2-րդ տեղում է:
Կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը խոցել է 348 միավոր եւ զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի հրաձգրության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը, առաջնությունը վարկանիշային է, սակայն վազող թիրախ մրցաձեւը այս տարի օլիմպիական մարզաձեւ չէ, հետեւաբար այս մրցաձեւերից ուղեգրեր չեն խաղարկվել:
Վարկանշային են հրացան և ատրճանակ մեծահասակների վարժությունները: Յուրաքանչյուր ձևից կխաղարկվի 3-ական վարկանիշ` կանանց և տղամարդկանց համար: Այս մրցաձեւերը կմեկնարկեն փետրվարի 26-ին: ՄԻնչ այդ, փետրվարի 24-ին մրցապայքարին կմիանան նաեւ 10 մ. օդամղիչ հրացան կրակող երիտասարդները՝ Հայկ Բաբայանը և Վրեժ Թորոսյանը: