ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրա
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելն ու Միացյալ Նահանգները դիտարկում են մոտ ապագայում Իրանի վրա նոր հարձակում իրականացնելու հնարավորությունը․ հայտնել է «CBS News»-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմը մտահոգված է այն արագությամբ, որով Իրանը վերականգնում է բալիստիկ հրթիռների արտադրության իր կարողությունները, ինչպես նաև այն տեմպերով, որոնցով Թեհրանն աշխատում է պաշտպանել իր ռազմական ու միջուկային ենթակառուցվածքները հարձակումներից՝ դրանք տեղափոխելով ստորգետնյա կառույցներ։
CBS-ի այս տեղեկությունը հրապարակվել է Թրամփի այն պնդումների ֆոնին, ըստ որոնց՝ Իրանը հավանաբար ձգտում է ստեղծել քիմիական կամ կենսաբանական զենք։ Նա, սակայն, որևէ ապացույց չի ներկայացրել՝ ի հաստատումն այդ պնդումների։
Նոյեմբերի 19-ին «The New York Times» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ նոր, լայնածավալ ռազմական հարվածների հնարավորությունը՝ հիմնվելով նոր հետախուզական տվյալների և Իսրայելի կոչերի վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ



