Ереван, 22.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 svpressa.ru–ն «Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. սպասենք հետևանքներին» վերնագրով հոդվածում գրում է, որ Մոսկվայի գագաթնաժողովում ՀԱՊԿ ղեկավարները, կիրառելով կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը, որոշել են զրկել Հայաստանին քվեարկելու և կազմակերպության բարձր պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքներից: Բանն այն է, որ Հայաստանը կուտակել է ՀԱՊԿ անդամակցության վճարների պարտքեր, բացի դա, չնայած պաշտոնապես ներկա էր լինում նիստերին, բայց չէր մասնակցում քննարկումներին: Ի վերջո, ՀԱՊԿ գագաթնաժողովում կազմակերպության ղեկավարները որոշել են 5–րդ հոդվածը կիրառել Հայաստանի նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ իրավաբանորեն ամրագրել են այն, ինչ արդեն իսկ գործնականում առկա էր։ Սակայն ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը չի բարձրացվել։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանը կկարողանա վերադառնալ լիիրավ անդամակցությանը անդամավճարները վճարելուց հետո։

Ո՞վ է ավելի շատ կորցնելու Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալուց՝ ՀԱՊԿ-ը, թե Երևանը։ Ինչպե՞ս է Հայաստանը լուծելու տարածքային հարցը Թուրքիայի հետ, եթե ինչ-որ բան այնպես չգնա։ Մյուս կողմից՝ Փաշինյանի կառավարումը հավերժական չէ։ Արդյո՞ք նրան հաջորդողները կզղջան։ Եվ վերջապես, ինչո՞ւ ՀԱՊԿ երկրները սահմանափակեցին Հայաստանի լիազորությունները, բայց չհեռացրին նրան կազմակերպությունից։ svpressa.ru–ն խնդրել է քաղաքագետ և Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոյին մեկնաբանել այս հարցերը։

 «Եթե Փաշինյանը մնա իշխանության գլուխ, Հայաստանի քաղաքականությունը կշարժվի դեպի ԵՄ-ի հետ ինտեգրացիա, և ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը շուտով կվերանա։ Հայաստանը դուրս է գալիս հետխորհրդային տարածքում առկա բոլոր ինտեգրացիոն դաշինքներից։ ԵՄ-ն Հայաստանի առջև դրել է քաղաքական նպատակ՝ արագորեն հրաժարվել Ռուսաստանի հետ կապերից և ինտեգրվել արևմտյան կառույցներին ու դաշինքներին»,– բացատրել է Բեզպալկոն։

svpressa.ru.– ԵՄ-ն Հայաստանին խոստանո՞ւմ է նշանակալի օգնություն, այդ թվում՝ ռազմական օգնություն։

 –Այդ օգնությունը պատրանքային է։ Դա կարելի է դատել, օրինակ՝ Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի «օգնությամբ»։ Նրանց խրախուսում էին ինտեգրվել արևմտյան երկրների հետ, բայց երբ եկավ կրիտիկական պահը, ասացին. «Ձեր գլխի ճարը տեսեք, մենք շատ ավելի կարևոր գործեր ունենք անելու»։

 svpressa.ru.– ՀԱՊԿ-ին անդամակցությունից բացի, կա մեկ այլ հրատապ հարց, այն է՝ Շիրակում ռուսական ռազմաբազայի հարցը։ Ինչպե՞ս եք տեսնում դրա ապագան։

–Փաշինյանի թատերական հայտարարությունները չեն նշանակում, որ մենք պարզապես կհրաժարվենք բազայից։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը կհամարձակվի կռվել Ռուսաստանի դեմ։ Նաև Հայաստանն օգտվում է այդ բազայից՝ որպես զսպող միջոց Թուրքիայի դեմ, որը վաղուցվանից տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ։ Ավելին, Ռուսաստանը Հայաստանին զգալի գումար է վճարում իր ռազմական ներկայության համար։

svpressa.ru.– Այսօր Թուրքիայի տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ իրոք իրակա՞ն են։

–Առայժմ Թուրքիան զբաղված է ապստամբ Սիրիայի նկատմամբ իր տարածքային պահանջներով։ Անկարան հայացքը հառել է Իդլիբ նահանգին, որը վերջերս անցել է ապստամբ նոր կառավարության վերահսկողության տակ։ Թուրքիան նաև հայացքը հառել է Իրաքի որոշակի տարածքների վրա։ Հայաստանն իր ներկայիս տեսքով, այսինքն՝ որպես Կովկասի ամենաաղքատ լեռնային երկիր, քիչ հետաքրքրություն է ներկայացնում Թուրքիայի համար։ Մյուս կողմից՝ Հայաստանն այժմ ձգտում է դաշինք կնքել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ՝ փորձելով ինտեգրվել արևմտամետ կառույցներին հենց նրա կապերի միջոցով։

svpressa.ru.– Ինչպե՞ս կզարգանան Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ այս անորոշ իրավիճակում։

– Ռուսաստանի ԱԳՆ–ն կուղարկի նոտաներ, կանի հայտարարություններ և կբանակցի Փաշինյանի հետ։ Ես չեմ կարծում, որ դա կհանգեցնի որևէ լուրջ կամ արդյունավետ բանի՝ հաշվի առնելով Հայաստանի կողմնորոշումը դեպի ԵՄ։ Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից, ինչը կլինի Փաշինյանի կողմից կոպիտ սխալ։ ԵՄ-ում ոչ ոք կարիք չունի Հայաստանի մրգի, բանջարեղենի և ծաղիկների. նրանք ունեն իրենց սեփականը։ Մեկ այլ խնդիր է այն, որ, առանձին տեղեկությունների համաձայն, Հայաստանի կառավարությունում շատ մարդիկ կապված են Սորոսի հիմնադրամի հետ, ուստի Արևմտյան շահերի համար լոբբինգը Երևանում, հավանաբար, արդեն իսկ առատաձեռնորեն վճարվում է։

 svpressa.ru.– Մյուս կողմից՝ մենք Ռուսաստանում ունենք հսկայական հայկական սփյուռք, որը կազմում է 2,5-3 միլիոն մարդ։ Այդ սփյուռքի անդամները շահութաբեր բիզնեսներ են վարում Ռուսաստանում, նաև ծառայում են Ռուսաստանի պետական մարմիններում...

– Ռուսաստանի հայկական սփյուռքը բացարձակապես ոչ մի ազդեցություն չունի հայկական քաղաքականության վրա, ուստի նրա վրա հույս դնելն անիմաստ է։ Ինչ վերաբերում է մեր կողմից ապաստան ստացած հայ օլիգարխներին, ապա իմաստ չունի խաբվել նրանց ազդեցության հարցում: Ռուսաստանում հարստացած հայկական սփյուռքի մեծամասնությունը պարզապես «վաճառում» է իր ազդեցությունը, որն իրականում գոյություն չունի։ Իմ դիրքորոշումն այսպիսին է. Ռուսաստանում ոչ մի սփյուռք չպետք է ունենա որևէ արտոնություն կամ առավելություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17